Thursday, 02 07 2026
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը

Նոր ուժը Հայաստանում չպետք է լինի այն, որը հնարավորինս արդյունավետ կքննադատի հին կամ գործող բոլոր ուժերին. Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Նոր ուժի պահանջարկ ցանկացած երկրում էլ, անկախ այդ երկրի բարեկեցության, ժողովրդավարության աստիճանից, միշտ էլ կլինի: Նորի պահանջարկը միշտ կա, եթե հասարակությունը, որ ձևավորում է պահանջարկները որևէ ոլորտում, լինի կենցաղ, թե քաղաքականություն, ըստ էության առողջ է: Առողջությունը նորի պահանջարկը դարձնում է բնական զգացում: Այդ զգացումն է, որ մարդկությանը քարանձավից հասցրել է մինչև օվկիանոսի խորք կամ մինչև տիեզերք, ու դեռ հայտնի չէ, թե էլ ինչքան վեր կամ խորը կհասցնի:

Ամբողջ խնդիրը, սակայն, այն է, թե ինչ բովանդակություն ունի այդ նոր կոչվածը, ինչքանո՞վ է նորը բովանդակությամբ նոր, ոճով նոր, մտածողությամբ նոր, արժեքներով նոր: Սա է հարցը:

Իմ համոզմամբ, նոր ուժը Հայաստանում չպետք է լինի այն, որը հնարավորինս արդյունավետ կքննադատի այսպես ասած հին կամ գործող բոլոր ուժերին` հայտարարելով, թե սրանք էլ մի բան չեն, նրանք էլ մի բան չեն, մյուսներն էլ մի բան չեն, իսկ ահա մենք` բան ենք: Դա նոր չէ:

Նորը կլինի այն, երբ հասարակությանը կներկայացվի կազմակերպական նոր մոդել, գործունեության նոր ոճ, որոնք ինքնին արդեն համեմատության մեջ կլինեն եղած ուժերի կազմակերպական մոդելների և գործունեության ոճի հետ: Եվ եթե հասարակությունը այդ առարկայական չափորոշիչները տեսնի ու գնահատի, այն ժամանակ նա կկատարի իր ընտրությունը:

Իրական նորը փորձում է կայանալ իր գործով, իր առավելությունը կոնկրետ գործունեությամբ և արդյունքով ցույց տալով, ոչ թե որպես առաջնային քայլ դիտելով ուրիշերի գործունեության քննադատությունը կամ պարսավանքը: Եթե նույնիսկ այդ քննադատությունները հիմնավոր լինեն, ապա դրանք բավական են եղած ուժերի համար սթափության կամ ահազանգի` անգամ արդյունավետ դեր կատարել, բայց բավարար չեն նոր ուժի հիմք լինելու համար: Հայաստանում հասարակությունը հասարակական-քաղաքական զարգացումների հանդեպ վերաբերմունքի առումով դարձել է շատ հասուն և պրակտիկ, ու գերադասում է որևէ մեկի հանդեպ վերաբերմունք արտահայտել միայն գործով` այդ գործի արդյունավետությունը համադրելով իր խնդիրների պարունակության հետ:

Բայց երբ այդ գործի միակ արդյունքը արտահայտվում է միայն այլոց հանդեպ քննադատության ծավալի տեսքով, հասարակությունը չի կարող այդտեղ որևէ նոր բան տեսնել: Ի վերջո, մարդիկ Հայաստանում ոչ միայն պահանջարկ ձևավորել են սովորել, այլ սովորել են տարբերակել առաջարկների որակը:

https://www.facebook.com/babajanyana/photos/a.2309525339078180/2960573650640009/?type=3&theater

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում