Saturday, 20 04 2024
Անկարայում փոթորիկը տապալել է ծառեր և քանդել տանիքներ
19:30
ԱՄՆ–ն համաձայնել է զորքերը դուրս բերել Նիգերից
ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին

Ինչին են պատրաստվում բոլորը, ինչ է կատարվելու 2020 թվականին

2020 թվականը ներքաղաքական առումով, կարծես թե, դիտարկվում է առանձնահատուկ փուլ, ինչի մասին արձանագրում են ամենատարբեր քաղաքական դերակատարներ: Շաբաթներ առաջ վարչապետ Փաշինյանի հետ աշխատանքային հանդիպմանը նախագահ Արմեն Սարգսյանն էր հայտարարել, որ կարևոր է պատրաստվել գալիք տարվան, որը կարևոր և էական տարի է լինելու: Օրերս Ռոբերտ Քոչարյանը բանտախցից դիմեց համակիրներին, ազդարարելով, որ մեկնարկում է նոր քաղաքական փուլ: «Սասնա ծռերը» դեկտեմբերի 27-ին հայտարարեցին Նիկոլ Փաշինյանին ու հեղափոխական իշխանությանը աջակցությունը դադարեցնելու, այդ իշխանության հեղափոխականության աստիճանից դժգոհ լինելու և 2020 թվական որպես արմատական սպիտակ բևեռ մտնելու մասին: Է՞լ ինչ ուժերն են ազդարարելու նոր շրջափուլի մասին, եթե այդ ամենին հավելենք նաև ՀՀԿ գործկոմի նիստը, որտեղ ամփոփելով տարին, Հանրապետականը, կարծես թե, ևս ազդարարել էր գալիք դիրքավորումների մասին, նշելով, թե ազգային գաղափարախոսության կրող առաջատար ուժերից մեկն է:

Ի՞նչ է սպասվում 2020-ին ներքաղաքական կյանքում, որ գրեթե բոլոր մասնակիցները՝ անկախ գույնից, խոսում է նոր շրջափուլի և դիրքավորման մասին: Արդյո՞ք սպասումները գեներացվում են Սահմանադրության փոփոխության գործընթացից, որի մեկնարկի վերաբերյալ իշխանությունն ազդարարել է, որպես ժամկետ դիտարկելով 2020 թվականի առաջին եռամսյակը: Սահմանադրության փոփոխությունն անշուշտ ունենալու է ներքաղաքական առանցքային նշանակություն, հաշվի առնելով այն, որ գործնականում դրանով գծվելու են նոր Հայաստանի քաղաքական խաղի առանցքային կանոնները, ընդհանրապես նոր Հայաստանի հանրային-համակեցության նոր նշաձողերը: Անխոս է, որ դա լինելու է տևական գործընթաց և, թերևս, մեծ հավանականությամբ զբաղեցնելու է ամբողջ 2020 թվականը: Այլ կերպ ասած՝ այն կարող է լինել ներքաղաքական կյանքի առանցքը, ըստ այդմ՝ կանխորոշել, թե ովքեր են ներքաղաքական կյանքի հիմնական բաժնետերերը: Քաղաքական ուժերը, թերևս, շտապում են ունենալ իրենց մասնակցությունը, այդպիսով որոշակիորեն ազդելով նոր Սահմանադրության բովանդակության ձևավորմանը, արդեն հետագա ներքաղաքական գործընթացներում իրենց համար նպաստավոր դիրքային և միջավայրային պայմաններ ձևավորելու նկատառումով: Եվ այստեղ առաջ է գալիս, իհարկե, առանցքային հարցերից մեկը՝ արդյո՞ք գործընթացը ներառելու է նոր դերակատարներ, հասարակական-քաղաքական նոր միավորներ, սուբյեկտներ, որոնք կկարողանան հավակնել համակեցության առանցքի ձևավորման՝ նոր Սահմանադրության մշակման գործընթացում նշանակալի դերակատարման, այդ գործընթացը չթողնելով մինչ այժմ եղած քաղաքական համակարգի դերակատարներին և մեծ հաշվով նրանց մերձ գոտիներում ձևավորված հասարակական, քաղաքացիական սուբյեկտների խնամքին:

Վերջին հաշվով, երբ խոսվում է նոր Սահմանադրության մասին, այստեղ իրավիճակը պետք է տարբերվի «նոր հագուստի», կամ ինչպես ընդունված է ասել՝ «կոստյումի» համեմատությունից կամ դիտարկումից: Գուցե նախկինում այդ հռետորաբանությունը դիտվում էր պահանջված, լսելի, սակայն այդտեղից նաև պետք է սկսի նոր իրողությունը, նոր որակի ձևավորումը, երբ Սահմանադրության փոփոխությունը պետք է ինքնին սկսի նորից, ոչ թե նորը սկսի Սահմանադրության փոփոխության ընդունումից: Ակնառու է, որ գործընթացում դերակատարման հավակնող սուբյեկտների շրջանակը որևէ առնչություն չունի նոր քաղաքական բովանդակության և մշակույթի հետ, ընդ որում՝ անկախ նախահեղափոխական Հայաստանում այդ սուբյեկտների ունեցած կամ հայտարարած կարգավիճակից: Հետևաբար՝ 2020 թվականի շեմին կարևոր հարցերից է դառնում այն, թե հանրությունը որքանով կկարողանա ինքնակազմակերպման նոր դրսևորումով փոխել խաղի ընթացքը և մասնակցել նոր Սահմանադրության մշակմանը, հենց այդ փուլից իսկ թելադրելով նոր որակ և նոր մշակույթ: Այլապես, հազիվ թե գերազանցապես հին դերակատարների մասնակցությամբ խմորվող քաղաքական գործընթացից ծնվի Սահմանադրություն, որը ստեղծի իրապես նոր քաղաքական միջավայրի հնարավորություն: Առավելագույնը նոր Սահմանադրությունն այդ դեպքում պարզապես կարձանագրի քաղաքական ուժերի նոր հարաբերակցությունը, դրանից բխող համակեցության միջավայրով ու կանոններով: Հետո դա կբերի իշխանափոխության նոր խնդրի, կամ իշխանության փոփոխությունից հետո սահմանադրափոխության նոր անհրաժեշտության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում