Դոնբասում դեկտեմբերի 29-ին ավարտվեց գերիների փոխանակումը: 81 մարդ հանձնվել է ուկրաինական կողմին, 139 հոգի գնացել է Դոնբաս, հայտնում է «Channel 112»-ը՝ գերիների փոխանակման գործընթացին մասնակցող աղբյուրին հղումով:
«139 և 81-ը վերջնական թվերն են: Փոխանակումն ավարտված է»,- ասել է աղբյուրը:
Գերիների թվում հայ է եղել՝ Էդուարդ Ալոյանը:









































