Nirvana’s Smells Like Teen Spirit տեսահոլովակը YouTube-ում մեկ միլիարդ դիտում է վաստակել, հայտնում է NME– ն:
Այն դարձավ 90-ականների երկրորդ տեսահոլովակը (Guns N ‘Roses- ի November Rain երգից հետո, որի դիտումները 300 միլիոնով ավելի են)՝ մեկ միլիարդ դիտումով:
Երգը թողարկվել է 1991-ին` Nevermind ալբոմում: Smells Like Teen Spirit-ի պաշտոնական տեսահոլովակը տեղադրվել է 2009-ի հունիսին:
Դիտումների առումով այժմ երրորդ տեղում է Cranberry խմբի Zombie երգի տեսահոլովակը՝ 980 միլիոն դիտումով: