Իտալական լրատվամիջոցները հաղորդում են, որ Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին վայր է ընկել և ստացել գանգ-ուղեղային թեթև վանսվածք: Նրա բժիշկը՝ Ալբերտո Ձանգրիլլոն հայտարարել է, որ 74-ամյա վարչապետը բուժզննում է անցել, որի ժամանակ պարզվել է, որ նա լուրջ վնասվածքներ չունի: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը:
Հայտնի է, որ գանգուղեղային վնասվածքը վարչապետը ստացել է լոգանք ընդունելիս: