Ուկրաինան և Սլովակիան ապրիլի 28-ին կստորագրեն գազի ռևերսային մատակարարումների կազմակերպման մասին հուշագիր՝ հայտնում է ITAR-TASS-ը:
Սլովակիայի գործընկերների հետ բանակցությունների արդյունքում համապատասխան հայտարարություն է արել Ուկրաինայի էներգետիկայի և ածխարդյունաբերության նախարարի պաշտոնակատար Յուրի Պրոդանը:
Ինչպես հստակեցրել է Սլովակիայի էկոնոմիկայի նախարար Տոմաշ Մալատինսկին, խոսքը Վոյանի-Ուժգորոդ գազատարի կիրառման մասին է, ոչ թե տարանցիկ խողովակի: