ԱՄՆ-ում 4 խոշորագույն IT ընկերությունները՝ Google-ը, Apple-ը, Intel-ը և Adobe-ը կվճարեն 324 մլն դոլար տուգանք՝ հավաքական հայցի մինչդատական համաձայնության շրջանակներում: Այս մասին գրում է Reuters-ը:
Ընկերությունները մեղադրվում են կորպորատիվ դավադրության մեջ, որի մասնակիցներին արգելվել է աշխատակիցներին գրավել ավելի բարձր վճարվող պաշտոններով:
Նշվում է, որ հայցը նախաձեռնել են ավելի քան 60 հազար աշխատակիցներ:









































