Friday, 12 06 2026
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել

Քոչարյանը թող հիշի՝ ինչպես էր ժամանակին Հովիկ Աբրահամյանի միջոցով բռնաբարում Սահմանադրությունը (տեսանյութ)

«Էրդողանի հայտարարությունը սովորական թրքություն է, ընդհանուր, ոչինչ չասող տեքստ: Դրա հետ ոչ մի հույս կապել չի կարելի»,- այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀԺԿ քարտուղար Ֆելիքս Խաչատրյանը:

Անդրադառնալով ներքաղաքական հարցերին, նոր կառավարության ձևավորմանը՝ Խաչատրյանը չցանկացավ նոր կառավարությանը «վատ բան ասել»: «Թող աշխատեն մի քիչ, կտեսնենք: Ես, անկեղծ ասած, կարծում եմ, որ ոչինչ չի փոխվի: Կառավարություն փոխելով՝ երկրի վիճակ չես բարելավի: Կառավարության վերևին, կառավարության նշանակողին պետք է փոխել: Մեր դժբախտությունը վերևում նստածն է: Ընդհանուր քաղաքականությունը պետք է փոխվի: Իշխանությունը պետք է դեմքով շուռ գա դեպի ժողովուրդը»,- ասաց Խաչատրյանը:

Կարողանա՞ օլիգարխ, բիզնեսմեն վարչապետը երկիրը դուրս բերել տնտեսական ճգնաժամից՝ հարցրինք Խաչատրյանին: «Սերժ Սարգսյանը ցուցակները կազմելուց ասում էր, որ մեր ցուցակում օլիգարխ չկա: Բայց մենք հո իրականությունը լավ գիտենք: Ուտելուն, կշտանալուն էլ չափ կա: Բայց թող աշխատի՝ կտեսնենք»,- ասաց ՀԺԿ քարտուղարը:

Մեր զրուցակիցի խոսքով՝ նոր նախարարների նշանակումը, որոնք, ըստ էության, Քոչարյանի կադրերն են համարվում, չի խոսում այն մասին, որ իշխանությունը որոշ չափով հանձնվում է նաև Քոչարյանին: «Դա խոսում է այն մասին, որ մենք չունենք համապատասխան մարդիկ: Նույն մարդիկ անընդհատ պտտվում են: Քոչարյան, Սերժ Սարգսյան՝ ինչ տարբերություն: Նրանք մեկը մյուսին լրացնում են, ունեն իրենց մաֆիան և անում են իրենց գործը: Իսկ փորձառու, պատրաստված կադրերը մնում են ստվերում»:

Ինչ վերաբերում է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին, երկրի կառավարման մոդելի փոփոխությանը և այդ ամենին հաջորդած Ռոբերտ Քոչարյանի արձագանքին, ապա Խաչատրյանը կարծում է, որ գործող Սահմանադրությունը հնարավորություն ընձեռում է ամբողջությամբ «լուծել ժողովրդի, հայրենիքի հոգսը»:

«Խնդիրը Սահմանադրության մեջ չէ, խնդիրը Սահմանադրությունը իրականացնողների, խախտողների մեջ է: Ինչ վերաբերում է Քոչարյանի արձագանքին, ապա Քոչարյանը թող հիշի, թե իր ժամանակ Սահմանադրությունը ոնց էր տրորվում, ոնց էր ընտրությունների ժամանակ հենց Հովիկ Աբրահամյանի միջոցով, որն իր շտաբի պետն էր, բռնաբարում Սահմանադրությունը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում