Thursday, 02 07 2026
Ո՞վքեր են զրկվելու քվեարկելու իրավունքից․ Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ԸՕ ում փոփոխությունների փաթեթը
ФСБ-ն չի ապահովում գեներալների անվտանգությունը՝ վախենալով նրանց դերից. Fox News
Սա ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը․ Լայենը՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մասին
12:50
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ԵՄ ի հետ հարաբերությունների նոր մակարդակը մեզ համար ստեղծում է պատմական շանս․ Փաշինյան
12:47
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
Երբեք խնդիր չենք դրել ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում․ Փաշինյան
12:35
Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով
Երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն քայլ է անում․ Լայենի առաջարկները՝ ՀՀ-ին
12:25
Համբույրի և ամուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է
Այսօր մեր հանդիպումը վերահաստատեց՝ ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է․ վարչապետ
12:15
Զալուժնին Զելենսկուն հայտնել Է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով
Ասադի տապալումից հետո ձևավորված խորհրդարանն ամբողջությամբ կազմավորվել է
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Ձեզ կոռեկտ պահե՛ք․ ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք եկել․ ԱԺ նախագահը՝ Արծվիկ Մինասյանին
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը
Դուք հանրությանը չեք լսում, դրա համար էլ կիսվել է ձեր խմբակցությունը․ Վարդանյանը՝ ընդդիմությանը
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է
Ընտրությունները կայացել են, և պատգամավորները հանձնառու են հանրային պահանջն իրացնելու․ ՆԳ նախարար
Երևանում շահագործման է հանձնվել ընտանի կենդանիների համար նախատեսված 13 զբոսայգի
Վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին
10:30
Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 2295-ի
10:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանեց Երևան
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում

Քոչարյանին ուղղված Պուտինի շնորհավորանքը ուռճացնել պետք չէ. Մոսկվան հիմա այլ գործիքներով է փորձում ապակայունացնել Հայաստանը

Գալիք տոների կապակցությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

«Ռուսաստանում բարձր են գնահատում Ձեր ավանդը մեր երկու պետությունների միջև բարեկամական հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության զարգացման գործում»,- նշված է ուղերձում։ Վլադիմիր Պուտինը Ռոբերտ Քոչարյանին ամուր առողջություն, տոկունություն և լավատեսություն է մաղթել։

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով՝ Պուտինն իրականությունից կտրված է. «Պարոն Քոչարյանի համար ճիշտը դատավարությանը պատրաստվելն է, դատավարության ընթացքում ճիշտ կողմնորոշվելու ու իրեն արդարացնելու խնդիրն է։ Նրա քաղաքական ամբիցիաները, քաղաքական ծրագրերը կյանքից  բավական ժամանակ մեկուսացման մեջ գտնվող մարդու վարքագիծ են ընդամենը։ Այն, ինչ հիմա ինքն առաջարկում է, այդ հնարավորությունը ժամանակին ունեցել է, դրանից չի օգտվել, հիմա իր հնարավորությունն է պատրաստվել դատավարությանը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ մեր զրուցակցի՝ Պուտինի շնորհավորանքն ու Մոսկվայից եկող այլ մեսիջները չեն կարող օգնել Քոչարյանին. «Ինքը հիմա չի պատկերացնում, որ իշխանությունները ծանրաբեռնված են, զբաղված են պետությունը կառավարելու գործերով, մարգինալ քաղաքական գործիչների հայտարարությունները նույնիսկ  ղեկավարության սեղանին չեն դրվում։ Հայաստանի վճիռ կայացնող իշխանությունները մարգինալների կարծիքները գուցե ամիսը մեկ կամ տարին մեկ անգամ հարմար առիթով կարդան, այդ ժամանակ գուցե օգնականներն ասեն՝ մարգինալներն ահա այսպիսի կարծիք ունեն։ Ռոբերտ Քոչարյանի կարծիքն այդչափով է   հետաքրքրում իշխանություններին։ Ազգային ժողովից դուրս մնացած մյուս քաղաքական ուժերն իրենց օրակարգն ունեն, և նրանք հիմա չեն զբաղվի ինչ-որ մեկի շահերը ներկայացնելով»։

«Հայաստանի Եվրոպական ընտրություն» կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի կարծիքով՝ Պուտինի շնորհավորանքը ևս մեկ անգամ ընդգծում ու հիշեցնում է, թե ում շահերն էր պաշտպանում Քոչարյանը Հայաստանում. «Դա իհարկե քաղաքական շնորհավորանք ու ուղերձ է։ Ժողովրդի ճնշող մեծամասնությունը կտրուկ քննադատում է, դեմ է այդ տասնամյակի բոլոր քաղաքական ու տնտեսական զարգացումներին, իսկ ռուսահպատակ մի շարք գործիչներ, այդ թվում՝ անձամբ Պուտինը նրան շնորհավորում է։ Դա նշանակում է, որ սա իսկապես ուղերձ  է, ու այն միայն Քոչարյանին չի ուղղված»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Խզմալյանի՝  բացի Պուտինից, Հայաստանում շատ այլ մարդիկ են շնորհավորել Քոչարյանին. «Դա էլ է հասկանալի, որովհետև դրանով մենք տեսանք, թե ով է իրականում  օգտվել այդ տարիների բարիքներից։ Ուռճացնել ու գերագնահատել պետք չէ։ Զուտ քաղաքական իմաստով Քոչարյանի հարցն այլևս արդիական չէ, ու Ռուսաստանը հիմա այլ գործիքներով է փորձում ապակայունացնել իրավիճակը Հայաստանում։ Տվյալ դեպքում Քոչարյանն այլևս գլխավոր  գործիքը չէ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում