Հուլիսի 15-ին ժամը 22:20-ին ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Վահագնաձոր գյուղում ստուգման են ենթարկել փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը` Վանաձորի բնակիչ, 1979 թ. ծնված Կարեն Մ.-ն, փայտանյութի համար չի ներկայացրել համապատասխան փաստաթղթեր` հայտարարելով, որ ծառերը հատել է «Լոռի» հանգստյան տան անտառահատվածում:
Կատարվում է հետաքննություն:









































