Եվրամիությունը 2010-2013 թվականներին 2.5 մլրդ եվրոյով ավելացրել է «Արևելյան գործընկերության» շրջանակներում նախագծերի ֆինանսավորումը: ITAR-TASS-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն: Հայտարարությունը նրա անունից կարդացել է ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն՝ Պրահայում գործընկերության 5-ամյակին նվիրված հանդիպման ժամանակ:
«Ընդհանուր առմամբ մենք 2010-2013 թվականներին 2.5 մլրդ եվրոյով ավելացրել ենք ֆինանսական աջակցությունը երկկողմ և տարածաշրջանային նախագծերում»,- հայտարարել է նա:
Նա նաև նշել է, որ ԵՄ-ի բյուջեն երաշխավորում է, որ առաջիկա 7 տարիներին Բրյուսելը կկարողանա աջակցել Արևելյան Եվրոպային:











































