Ամերիկացի հնէաբանները հայտնաբերել են թևավոր սողունների հնագույն ներկայացուցչի մնացորդներ։ Այս մասին տեղեկացնում է National Geographic–ը։
Գիտնականների խումբը, հնէաբան Բրայան Անդրեսի ղեկավարությամբ, Հարավային Կարոլինայի համալսարանից, գտել է նախապատմական հսկա մողեսի կմախքի մասեր Չինաստանի հյուսիս-արևմուտքում, Գոբի անապատի մոտ։ Տարիքը հաշվվում է 163 մլն տարեկան։ Մինչ օրս ամենահնագույնն էին համարվում պտերոդիկտիլիայի մնացորդները, որն ապրել է 5 մլն տարի ավելի ուշ։
Սողունը ստացել է Kryptodrakon progenitor անվանումը։ Գիտնականների նկարագրությամբ, սողունի թևերի չափը կազմել է ընդամենը 1,3 մետր։










































