Ես իմ գոհունակությունն եմ հայտնում հատկապես Ազգային ժողովի աշխատանքներից. անկախ նրանից, հանրությունը դա նկատել է, թե ոչ, որ հետհեղափոխական շրջանի ԱԺ-ն, նրա աշխատանքները, ընդհանուր առմամբ, կարելի է համարել կայացած: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը ՝ ամփոփելով 2019 թվականը:
«Մենք կարողացանք կայացնել Ազգային ժողով, որը յուրաքանչյուր թեմայի քննարկումների կառուցողականությամբ, խորությամբ, մասնագիտական երևէջներով և նաև պատասխանատվությամբ: Բոլոր խմբակցությունները, բոլոր պատգամավորները հարցերին մոտենում են պատասխանատվությամբ: Կարող ենք ասել, որ Ազգային ժողովը կայացավ այս մեկ տարվա ընթացքում»,-ընդգծեց նա: