Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Հայաստանը պոկվեց Ադրբեջանից․ մեծ խզում

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) քննադատել է Ադրբեջանի իշխանություններին ընտրությունների անցկացման վերաբերյալ միջազգային համայնքի հանձնարարականները անտեսելու համար՝ արձանագրելով, որ Բաքուն փետրվարին կայանալիք արտահերթ քվեարկությանը գնում է առանց օրենսդրական դաշտի բարեփոխման:

Միջազգային դիտորդական առաքելությունը անցած շաբաթ էր մեկնել Բաքու, հանդիպել իշխանությունների, քաղաքական ուժերի, հասարակական կառույցների ու լրագրողների հետ: Ամփոփելով ստացված տեղեկատվությունը՝ դիտորդական խումբը նախօրեին առաջին նախնական զեկույցն է հրապարակել՝ փաստելով. զրուցակիցներից շատերը նշում էին, որ թեև Ադրբեջանի սահմանադրությունը երաշխավորում է հավաքների ազատությունը, ընդդիմությունը շարունակական ճնշումների ու քրեական հետապնդման է ենթարկվում:

Թվարկելով առկա մտահոգությունները՝ միջազգային դիտորդական առաքելությունը փաստել է, որ ընդդիմադիր մի շարք կուսակցություններ բոյկոտելու են փետրվարի 9-ին կայանալիք քվեարկությունը: Այս պահի դրությամբ արտահերթ այդ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 20 քաղաքական ուժ, որոնց մեծ մասը՝ իշխանության աջակից ճամբարից:

Դատելով Իլհամ Ալիևի վերջին, ըստ էության, սկանդալային հայտարարություններից՝ Ադրբեջանում քաղաքական իրավիճակի բարելավում ակնկալելը միամտություն կլինի, մանավանդ պաշտոնական Բաքուն պաշտոնապես ազդարարում է, որ եվրանտեգրման օրակարգ ու մտադրություն չունի։

Ըստ այդմ՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հաջորդ զեկույցներն ավելի խիստ ու թիրախային են դառնալու՝ հատկապես, որ ադրբեջանական ընդդիմությունը բոյկոտում է ընտրությունները՝ դրանք զրկելով մրցակցային միջավայրից ու լեգիտիմությունից։ Այլ խոսքով՝ փետրվարին Ադրբեջանը հերթական անգամ ամրագրելու է իր համակարգի ավտորիտար բնույթը։

Սա, թերևս, ակնհայտ իրողություն, փաստ է, որի մասին ամենից բարձր խոսում են հենց ադրբեջանցի ընդդիմադիրները։ Սակայն Ադրբեջանում սպասվող խորհրդարանական արտահերթ ընտրություններն այս անգամ ունեն «յուրահատկություն» ու դա պայմանավորված է Հայաստանում տեղի ուենցած թավշյա հեղափոխությամբ։

Բանն այնն է, որ անցած քսան տարիներին Հայաստանի հին, մերժված համակարգը մեր երկրում, ըստ էության, ոչնչացրել էր քաղաքական, ընտրական ինստիտուտները՝ վերացնելով երկու երկրների քաղաքական համակարգերի միջև գոյություն ունեցող որակական տարբերություններն, ինչը, բնականաբար, ԼՂ հարցում էապես թուլացրել էր հայկական կողմի դիրքերը՝ փոշիացնելով հաղթանակի էֆեկտը։

Թավշյա հեղափոխությունը Հայաստանը շահեկանորեն պոկեց Ադրբեջանից․ խզումն ավելի առարկայական կդառնա հարևան երկրի խորհրդարանական ընտրություններից հետո, որոնք ավելի են խորացնելու նրա օտարումը քաղաքակիրթ աշխարհից։

Իհարկե, սա ԼՂ խնդրում նպաստավոր համատեքստ է ստեղծելու Հայաստանի համար, սակայն ինքնաբերաբար չի ենթադրում առարկայական արդյունքեր բանակցային գործընթացում, քանի դեռ հեղափոխության արժեքների կապիտալիզացիան սահմանափկվում է միայն ներքին քաղաքականությամբ՝ շրջանցելով արտաքին քաղաքականությունը։ Հեղափոխության թիմը պետք է գիտակցի, որ ներքին բարեփոխումների էֆեկտը ժամանակի ընթացքում զրոյացվելու է, եթե Հայաստանի արտաքին քաղաքականությունը շարունակի նախկին քսանամյակի իներցիոն ընթացքը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում