Աշխարհում խոշորագույն՝ Facebook սոցցանցը ծանուցել է FB Newswire սերվիսը։ Նրա օգնությամբ լրագրողներն ու մեդիառեսուրսները կարող են հետևել իրենց պոտենցիալ հետաքրքիր նորություններին, որոնք հրապարակվում են և քննարկվում սոցցանցի օգտատերերի կողմից։
Սերվիսն, ըստ էության, նորությունների ագրեգատոր է, որը միավորում է նյութերը օգտատերերի հաղորդագրություններից։
Սերվիսը հասանելի է Facebook -ում, ինչպես նաև Twitter-ակաունտի @FBNewswire ֆորմատով։
Հաղորդագրությունները կարող են ներառել լուսանկարներ, տեսահոլովակներ, ստատուսի թարմացումներ, մեջբերումներ ԶԼՄ-ներից, հղումներ վեբ-կայքերին։
Դրանից բացի, յուրաքանչյուր նորության համար հրապարակվում են հեշթեգեր, որոնցով կարելի է հետևել դրա քննարկմանը, և կոնտակտային անձ, որի հետ կարելի է կապվել լրացուցիչ ինֆորմացիա ստանալու համար։








































