Tuesday, 30 06 2026
Սմարթֆոնների շուկան կարգի բերելու համար ռիսկի տակ դնել մարդկանց անձնական տվյալները՝ անթույլատրելի է
ԿԸՀ-ն փաստացի համամիտ է ընդդիմության թեզի հետ. երկու լարի վրա են խաղում
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին
Իսրաայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը «նախապես Ադրբեջանի հետ համաձայնեցրե՞լ» է
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»

Հակառակորդի կողմից հրադադարի խախտման, կրակոցների թվաքանակը ամենացածրն է 2010-ից ի վեր․ ՊԲ

2019 թվականին Արցախի՝ Ադրբեջանի հետ շփման գծում տիրող իրադրությունը պայմանականորեն կարելի է համարել հարաբերական կայուն: Ամենօրյա ռեժիմով իրականացվող մեծածավալ ինժենարա-ամրաշինական աշխատանքների և առաջնագծի՝ տեսադիտարկման համակարգերով կահավորման շարունակական գործընթացների արդյունքում ոչ միայն էապես բարձրացվել է մարտական հերթապահության մեջ ընդգրկված անձնակազմի անվտանգությունը, այլև գրեթե իսպառ վերացել է ադրբեջանական զինուժի կողմից դիվերսիոն ներթափանցման փորձերի հավանականությունը: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը։

Բացառությամբ սեպտեմբերի 22-ի դեպքի, երբ հակառակորդը ՊԲ հարավարևելյան (Կարախանբեյլի) ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկի պաշտպանական հատվածում ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ և, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ շպրտվել իր ելման դիրքերը, տարվա ընթացքում նմանատիպ քայլեր չեն ձեռնարկվել:

Ընդհանուր առմամբ, ըստ ՊԲ օպերատիվ տվյալների ամփոփագրի, 2019 թվականին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 9.000 անգամ, որի ընթացքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 85.000 կրակոց` հրաձգային զինատեսակների հետ մեկտեղ կիրառելով նաև 60 միլիմետրանոց ականանետ (13 արկ) և հաստոցավոր ավտոմատ նռնականետ (32 արկ): Այստեղ հարկ է ընդգծել, որ տարվա ընթացքում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման ու արձակած կրակոցների թվաքանակը ամենացածրն է` 2010 թվականից ի վեր:

Անդրադառնալով արցախյան հիմնահարցին, պետք է արձանագրենք, որ չնայած այս տարի լրացավ կողմերի միջև կրակի դադարեցման համաձայնագրի ստորագրման 25-ամյակը` խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբին այդպես էլ չհաջողվեց առաջընթաց արձանագրել, քանի որ պաշտոնական Բաքուն ոչ միայն շարունակում էր մերժել խնդրի կարգավորման հիմնարար սկզբունքները, այլև արհամարհում էր համանախագահների կողմից առաջ քաշված վստահության կառուցման միջոցները` ուղղված հրադադարի ռեժիմի ամրապնդմանը: Բանակցությունները առաջ տանելու ուղղությամբ տարվա ընթացքում հակամարտող կողմերի միջև ամենաբարձր մակարդակով տեղի ունեցած հանդիպումներն ու ոչ պաշտոնական շփումները, ինչպես նաև ԱԳ նախարարների թվով վեց հանդիպումներից և ոչ մեկը ի զորու չեղան առաջընթաց գրանցել` կողմերի հակադիր դիրքորոշումների պատճառով:

Ընդհանրացնելով վերոնշյալը` պետք է արձանագրենք հետևյալը. բանակցությունների սեղանին առաջընթացի բացակայությանն ու Ադրբեջանի կողմից ղարաբաղյան հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մասին ամենաբարձր մակարդակով հնչող հայտարարություններին պաշտպանության բանակը ամբողջ տարվա ընթացքում գործով հակադրեց իր ուժն ու մարտունակությունը և շարունակեց պարտադրող դերակատարում ունենալ առաջնագծում` դրանով իսկ ապահովելով Արցախի սահմանների անձեռնմխելիությունն ու բնակչության խաղաղ կենսագործունեությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում