Մյունխենի «Բավարիա»-ի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն վստահ է, որ իր ակումբը Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ դուրս գալու լավ հնարավորություններ է պահպանում՝ չնայած առաջին կիսաեզրափակիչ խաղում «Ռեալ»-ից կրած 1:0 հաշվով պարտությանը:
«Հանդիպումից հետո, երբ լքում էի «Սանտիագո Բեռնաբեու»-ն, ես չնկատեցի, որ «Ռեալ»-ի երկրպագուները շատ գոհ էին արդյոնքից: Հնարավոր է, որ նրանք ուղղակի հասկանում են, թե ինչ է նրանց սպասում Մյունխենում: Տանը հիմնականում մենք ավելի ուժեղ խաղ ենք ցուցադրում: Մրցակցի համար դա դժոխքի է նմանվում, և մենք պետք է ապացուցենք դա պատասխան հանդիպմանը, երբ մեզ կաջակցեն 70 հազար երկրպագուներ»,- Ռումենիգեի խոսքերն է փոխանցում Bild-ը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության «Բավարիա» – «Ռեալ» կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 29-ին Մյունխենի «Ալիանս Արենա» մարզադաշտում:







































