Sunday, 05 07 2026
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար

Օրենքով ներխուժում ՍԴ. նոր բևեռ նախկին համակարգում

Սահմանադրական դատարանում հարցաքննվում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ինչի առնչությամբ ՀՔԾ պաշտոնական մեկնաբանություն այս պահի դրությամբ դեռևս չկա: Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտարարել է, որ Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել: Մանրամասներ ու պաշտոնական հաստատում դարձյալ չկա:

ՍԴ նախագահի շուրջ իրադարձությունների այդ բուռն զարգացումը հաջորդեց ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի մասին օրենքը ուժի մեջ մտնելուց հետո, որը տեղի ունեցավ նախօրեին, երբ նախագահ Սարգսյանը ստորագրեց այդ օրենքը: Այդ հանգամանքը հիմք է տվել Թովմասյանի համակիրներին խոսելու այն մասին, որ օրենքի ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո իշխանությունը ձեռնամուխ եղավ Թովմասյանի դեմ ճնշման՝ այդպիսով ճնշում բանեցնելով դատարանի դեմ:

Իհարկե, ճնշման մասին Թովմասյանի համակիրները կամ նախկին իշխանությունը խոսում են մշտապես, գործընթացի կամ, այսպես ասած, ճգնաժամի ամբողջ ընթացքում: Մինչդեռ հավանական է, որ հանրությունը գործ ունի դրա ընդամենը հերթական աշխույժ փուլի հետ, որ ծավալվում է ՍԴ-ի կամ Թովմասյանի շուրջ:

Այդ տեսանկյունից իրավիճակը թույլ է տալիս խոսելու կամ դիտարկելու իրադարձությունների զարգացման ևս մի շերտ: Խոսքն այն մասին է, որ իշխանության այդօրինակ գործողությունները Հրայր Թովմասյանին վերածում են քաղաքական գործոնի: Ընդ որում, այստեղ արդեն կարող է նշանակություն չունենալ՝ նա կմնա՞ ՍԴ նախագահի կարգավիճակում, թե՞ ոչ: Ակնառու է, որ Հրայր Թովմասանի շուրջ ծավալվող զարգացումները նրա շուրջն են կլանում ոչ միայն հանրային մեծ ուշադրություն, հասարակական-քաղաքական օրակարգ, այլ նաև նախին իշխող համակարգի մեծ ուշադրություն, ռեսուրս, էներգիա, ջանք: Այլ կերպ ասած՝ այդ իրադարձությունները էլ ավելի են նպաստում նախկին իշխող համակարգի ապակենտրոնացմանը, թեև առերևույթ տպավորություն է կամ պատկեր, որ ամբողջ համակարգը միահամուռ կերպով կոնսոլիդացվում է որևէ ուղղությամբ խնդրի, այս դեպքում՝ Հրայր Թովմասյանի շուրջ:

Գործնականում, սակայն, այդ կոնսոլիդացիան, ինչպես առիթ ենք ունեցել արձանագրելու, բխում է ավելի շատ խորքային շահերի տարամիտումից, քան ընդհանրությունից: Եվ այդ իմաստով Հրայր Թովմասյանի շուրջ իրադարձությունների զարգացումը նրան դարձրել է նախկին իշխող համակարգի մի յուրօրինակ բևեռ՝ նպաստելով այդ համակարգի ապակենտրոնացմանը, այն պարագայում, երբ այդ համակարգում ակնառու է մեկ կենտրոնի կամ գերակա կենտրոնի համար լրջագույն մրցակցությունն ու պայքարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում