Այսօր վաղ առավոտից Ծիծեռնակաբերդը մարդաշատ էր: Ոստիկանները, սակայն, արհեստականորեն լարվածություն էին ստեղծում, խոչընդոտում լրագրողների աշխատանքին՝ պատճառաբանելով, որ պահանջ են կատարում:
Ոստիկաններից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, «Առաջին լրատվական»-ի հարցին՝ իսկ ով է հրաման տվել խոչընդոտելու լրագրողների աշխատանքը, պատասխանեց՝ իմ անմիջական ղեկավարը, հետո էլ հավելեց, թե ոչ մեկը ձեր աշխատանքին խոչընդոտելու հրաման չի տվել։
«Շնչելու տեղ չկա, մեկ ժամ է՝ սպասում ենք, էլ չենք կարող»,-ասում էին քաղաքացիները, մինչդեռ ոստիկանները արդարանում էին, որ իրենք էլ են մեզ նման սպասում:
Ոստիկանները, ի դեպ, քաղաքացիների հետ «չափդ ճանաչի»-ով էին խոսում:







































