Thursday, 18 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

Կներդրվի հաշմանդամության գնահատման նոր համակարգ. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Մշտապես խնդիր է եղել, որ հաշմանդամ անձինք զրկված են իրենց առօրյա կյանքին վերաբերող որոշումներ կայացնելու իրավունքից, ուստի նախատեսվում է արգելք դնել հաշմանդամության հիմքով խտրականության վրա՝ արժևորելով անձնական օգնականի ինստիտուտի ներդրումը, մշակելով նոր համակարգի անցմանն առնչվող գործընթացներ։ Նշենք, որ Հայաստանում հաշվառված է հաշմանդամություն ունեցող 189 485 անձ, որից ավելի քան 800 հազարը երեխաներ են։

ՀՀ կառավարությունը ոչ միայն վերանայում, այլև ամբողջությամբ փոխում է հաշմանդամության գնահատման համակարգը։ Ի՞նչ է այն ենթադրում և ինչքանո՞վ է փոխելու կամ հեշտացնելու հաշմանդամ անձանց՝ լիիրավ անդամ զգալու գործընթացը՝ «ՀՀ»-ի խնդրանքով պարզաբանում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը։

«Այս պահին գործում է հաշմանդամության երեք կարգ, նաև՝ հաշմանդամ երեխա կարգավիճակ, որոնք որոշվում են բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի կողմից, կառավարության որոշումների և չափորոշիչների հիման վրա։ Հաշմանդամության կարգը ենթադրում է որոշակի առողջապահական ապահովություն և 25 500 դրամ թոշակ։

Պարզ է, որ, մեր տրամաբանությամբ, թոշակը հատկացվում է ֆունկցիոնալ սահմանափակումները հաղթահարելու նպատակով։ Այն նպաստ և սոցիալական վճար չէ, այլ տրամադրվում է ֆունկցիոնալ սահմանափակումների հաղթահարման համար։ Այս տեսակի օգնությունը, ըստ մեր դիտարկումների, չի անհատականացնում հաշմանդամ անձանց կարիքները և չի ապահովում նրանց սոցիալական ներառվածությունն ու ֆունկցիոնալ սահմանափակումների հաղթահարման գործընթացը»,- նշեց Գեմաֆին Գասպարյանը։

Ըստ նրա` նոր համակարգը բացառում է բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների առկայությունը և ֆունկցիոնալ գնահատում է իրականացնելու համաշխարհային ոսկե ստանդարտներով, բազմամասնագիտական հանձնաժողովների կողմից։ Գնահատման արդյունքում կազմվելու են անհատական ծառայություններ, որոնց միջոցով հաշմանդամ անձինք կկարողանան հաղթահարել իրենց ֆունկցիոնալ սահմանափակումները։ Նոր համակարգը ուղղված է լինելու անհատական կարիքի գնահատմանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում