Սիրիայի ապստամբները ականանետային կրակ են բացել Սալիհիա թաղամասի՝ Դամասկոսի առևտրային գլխավոր զարկերակի վրա, որի հարևանությամբ է գտնվում Սիրիայի խորհրդարանի շենքը: Երկրի նախագահի՝ երեքշաբթի օրը մեկնարկած նախընտրական քարոզարշավի ընթացքին նվիրված նիստի սկսվելուց առաջ քաղաքի կենտրոնում երկու նռնակ է պայթել: Գրանցվել է նյութական վնաս, տուժածներ չկան՝ հայտնում է SANA տեղեկատվական գործակալությունը:
Կրակի տակ են հայտնվել նաև Կազազին թաղամասն ու Էլ-Ուքեյբա փողոցը, վիրավորվել է 5 մարդ, այդ թվում՝ երկու երեխա:
Տեղեկություն է հաղորդվել Դահդահում և Էլ-Մուհաֆազի հրապարակում պայթյունի մասին: Տուժածների մասին տեղեկություններ չկան:
Սիրիական հեռուստատեսությունն այսօր հայտնել է Ադրա արդյունաբերական գոտում հաջող գործողության մասին: Էլ-Ութեյբա քաղաքին մոտեցող ահաբեկիչների ջոկատն այնտեղ ծուղակն է ընկել: Զինվորական աղբյուրի տվյալներով՝ ոչնչացվել են տասնյակ գրոհայիններ:






































