Մոսկվայում խուզարկել են Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի գրասենյակը և ձերբակալել են հիմնադրամի հիմնադիր Ալեքսեյ Նավալնիին՝ գրում է Interfax-ը:
Հիմնադրամի մամլո խոսնակ Կիրա Յարմիշը twitter-ում գրառում է արել․ «Ալեքսեյ Նավալնիին ուժով դուրս են հանել գրասենյակից: Նա չի ընդդիմացել»։ «Մյուսներն ազատ են արձակվել: Փաստաբանները մնացել են գրասենյակում, այնտեղ կատարվում է խուզարկություն», – հավելել է նա:
Նավալնիին հաջողվել է Twitter-ում տեղադրել տեսահոլովակ հիմնադրամի գրասենյակից: Խուզարկություններ են տեղի ունեցել նաև YouTube-ի «Նավալնի LIVE» հեռուստաալիքի ստուդիայում։ Այնտեղ ներխուժել են «դիմակավորված մարդիկ» և անջատել հսկողության տեսախցիկները՝ ասվում է հեռուստաալիքի միկրոբլոգում: Հեռուստաալիքի ղեկավար, փաստաբան Լյուբով Սոբոլը «փակված է գրասենյակում», և խմբագրությունը նրա հետ կապ չի կարողանում հաստատել: