Նովոսիբիրսկում Մեշալկինի անվան բժշկական հետազոտությունների ազգային կենտրոնի սրտաբանները սրտի փոխպատվաստում են արել մի կնոջ, որը շտապոօգնություն է կանչել՝ կարծելով, թե թունավորվել է։
Կենտրոնը պարզաբանել է, որ Նովոսիբիրսկի 55-ամյա բնակչուհի Տատյանա Մանկովային նախ տեղափոխել են ինֆեկցիոն հիվանդանոց, այնուհետև երկու օր անց տեղափոխել են տարածաշրջանային անոթային կենտրոն, որի մասնագետներն իրենց հերթին դիմել են Մեշալկինի կլինիկա․ ԷՍԳ-ն ցույց է տվել սրտամկանի կաթված, բայց կորոնարային զարկերակների հետազոտությունը բացառել է դա: Հիվանդի անոթները մաքուր են եղել:
Մեկ շաբաթվա ընթացքում մասնագետները փորձել են ճշգրիտ ախտորոշում սահմանել, կնոջ սրտի և թոքերի գործառույթներն արդեն ապահովվում էին միայն հատուկ ապարատիով: Կնոջ կյանքը վտանգված էր։
«Կնոջ համար փրկությունը նույն արյան խմբով դոնորի հայտնվելն էր։ Կենտրոնի մասնագետները որոշում կայացրեցին փոխպատվաստման անհրաժեշտության մասին, ինչին համաձայնեց կնոջ որդին», – ասել են կլինիկայում:
Վիրահատությունից ավելի քան երկու ամիս հետո Տատյանա Մանկովան դուրս է գրվել հիվանդանոցից: Այժմ կինը պետք է անցնի վերականգնողական կուրս, որից հետո կկարողանա վերադառնալ իր սովորական կյանքին: