Իսպանիայի ոստիկանությունը ձերբակալել է հանցախմբի, որը Ալիկանտե քաղաքում (ինքնավար համայնք Վալենսիայում) զբաղվել է թմրանյութերի տարածմամբ:
Իսպանիայում Բարսելոնի խորհրդանիշը պատկերող քաղցրավենիքի մեջ հավելել են թմրանյութեր՝ Twitter-ի իր պաշտոնական օգտահաշվում հաղորդել է ոստիկանությունը:
Հաղորդվում է, որ ձերբակալվածներից մեկը տուրոն քաղցրավենիքի պատրաստման վարպետ է, որը մեղրից, շաքարից, ձվի սպիտակուցից ու տապակած նուշից պատրաստված քաղցրավենիքի մեջ հավելել էր մարիխուանա ու հալյուցինոգեն սնկեր:








































