Tuesday, 30 06 2026
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը
21:07
Երկրաշարժի ժամանակ Վենեսուելայում փլուզվել է արտաքսվածների հյուրանոցը
ՍԴ-ն իրավասու է ընտրություններին արտաքին միջամտության դեմ օրինակ իմունիտետի առաջարկություններ ներկայացնել
20:50
Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Հայաստանում իրականացվում է անասնաբուժական և լաբորատոր ծառայությունների միջազգային գնահատում
20:30
Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով
20:10
Իրանը բանակցություններ կվարի Կատարի հետ. Բաղայի
20:00
Նոր հնարավորություններ ՓՄՁ-ներին. Հայէկոնոմբանկը և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ամփոփում են ծրագրի արդյունքները
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv

Իմ կադրը քո կադրը չէ

Հայաստանի նոր կառավարության կազմում նշանակվել է արդեն երկու նախարար, որոնք նախարար էին Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում՝ Կարեն Ճշմարիտյան և Դավիթ Հարությունյան: Դեռևս նշանակման են սպասում մի քանի նախարարական պորտֆելներ, և պարզ չէ, թե քոչարյանական ժամանակաշրջանը դրանցում ինչքան ներկայացված կլինի:

Այդ ժամանակաշրջանին կարելի է վերագրել նաև քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին, որը Քոչարյանի ժամանակ գրեթե նախարարական լիազորություններով Երևանի գլխավոր ճարտարապետ էր: Հայկական մամուլում գրվել է նաև, որ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն էլ Քոչարյանի դստեր հարսանիքի քավորն է: Այս ամենը հիմք է տվել շատերին եզրակացնելու, որ, ըստ էության, կառավարությունում տեղի է ունենում քոչարյանական յուրօրինակ ռևանշ:

Հայաստանյան իշխանական համակարգում ընդհանրապես հարաբերական է խոսել այս կամ այն բևեռի «մարդ» լինելու մասին, քանի որ բոլորը, ըստ էության, միևնույն համակարգի մարդն են և ապրում ու աշխատում են միևնույն շահերով:

Սակայն նշանակումներն իրապես հետաքրքրական են հատկապես Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցի ֆոնին, որում նա բացահայտորեն մեղադրանքներ ներկայացրեց Սերժ Սարգսյանին և նրան անվստահություն հայտնեց, և այդ հարցազրույցին նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ոչ պակաս կոշտ ու մեղադրական պատասխանի ֆոնին:

Եթե քոչարյանական ժամանակաշրջանի մի շարք նախարարներ են վերադառնում, ապա ինչպե՞ս հասկանալ Քոչարյանի մեղադրանքները և Հովիկ Աբրահամյանի պատասխան մեղադրանքը: Խա՞ղ են մեղադրանքները, պայմանավորվածությո՞ւն, իմիտա՞ցիա: Ոչինչ չի բացառվում, սակայն այստեղ գուցե առկա է առավել բարդ մի խնդիր: Սերժ Սարգսյանը երբ նշանակում էր Հովիկ Աբրահամյանին, հայտարարեց, որ տալիս է նրան կադրային լայն լիազորություններ, ազատություն: Հովիկ Աբրահամյանը, ըստ երևույթին, «ընդունելի» վարչապետ լինելու համար ներգրավում է կադրերի, որոնք ընդունելի են իշխանության քոչարյանական բևեռի կողմից էլ: Այսպիսով, Հովիկ Աբրահամյանը, ըստ էության, երևի թե նպատակ ունի դառնալ իսկապես կոմպրոմիսային ֆիգուր և ամեն ինչ կառուցել իշխանության բևեռների շահերի, այսպես ասած, գործնական համադրության վրա:

Այս պայմաններում նրա դիրքերն իհարկե կարող են ավելի ամրանալ: Սակայն ահա այս պայմաններում Քոչարյանի ագրեսիվ հարցազրույցը Հովիկ Աբրահամյանի համար ստեղծում է անհարմար վիճակ, որովհետև Սերժ Սարգսյանը, ըստ էության, կարող է մտածել, որ կադրային ազատությունը Հովիկ Աբրահամյանը ծառայեցնում է ինչ-որ դավադիր հեղաշրջման համաև: Այս իսկ պատճառով երևի թե Հովիկ Աբրահամյանը բավական կոշտ արձագանքեց Ռոբերտ Քոչարյանին՝ վերջինիս հարցազրույցը ընդունելով ուղղակի հարված իր դիրքերին, կոմպրոմիս կառուցելու և այդ կոմպրոմիսի վրա ամրանալու իր ջանքերին:

Սրան զուգահեռ, իհարկե, չպետք է բացառել նաև, որ Սարգսյանի հանդեպ ագրեսիվ գրոհներով Ռոբերտ Քոչարյանը պարզապես փորձում է նաև ճնշումը մեծացնել և փորձել հնարավորինս շատ «կադրեր» վերադարձնել կառավարություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում