McDonald’s ընկերության կայքը ստիպված էր որոշ ժամանակ դադարեցնել Hello Kitty խաղալիքների վաճառքը, որը պետք է ուղարկվեր Սինգապուր, հայտնում է AFP-ն:
Սպիտակ կատու պատկերող խաղալիքներն այնպիսի աժիոտաժ էին հարուցել սինգապուրցի երկրպագուների շրջանում, որ կայքը դադարել էր գործել վաճառքն սկսելուց 80 րոպե անց:
Վաճառքը վերսկսվել էր մի քանի ժամ անց:
The Hello Kitty Bubbly World Collector’s Set հավաքածուները, որոնցում կան 6 տարբեր Hello Kitty կատուներ, թողարկվել են կատվի 40-ամյակին:
Սինգապուրում դա McDonald’s-ից սիրված խաղալիքները ձեռք բերելու առաջին պաշտոնական հնարավորությունն էր:









































