Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությունը պատրաստվում է առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ մի քանի լուրջ տրանսֆերային ձեռքբերումներ կատարել:
Goal.com-ի փոխանցմամբ՝ «Յունայթեդ»-ի գլխավոր տրանսֆերային նպատակը ՊՍԺ-ի ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին է:
«Կարմիր սատանաներ»-ի թիրախում են նաև «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սեսկ ֆաբրեգասն ու «Սաութհեմփթոն»-ի պաշտպան Լյուկ Շոուն:









































