Sunday, 05 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Այդ ամենի համար Ռոբերտ Քոչարյանը երևի նաև վճարում է

Փորձ էր արվում ներկայացնել, որ երկրորդ նախագահ Քոչարյանն ատելի է հասարակության համար, բայց արվեստի և մշակույթի գործիչների, երգիչների հայտարարությունը ցույց տվեց հակառակը, և իշխանությունը որոշեց հաշվեհարդար տեսնել: Այդպես է մեկնաբանել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը Ռոբերտ Քոչարյանի մերձավորներից, «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի ձերբակալությունը: Այն, որ ցանկացած համակրի հետ առնչվող իրավական որևէ գործընթացի Ռոբերտ Քոչարյանի շրջապատը վերագրում է քաղաքական շարժառիթ, շատ պարզ է, հասկանալի: Դա գործնականում հատուկ է պաշտպանական մարտավարությանը ոչ միայն հայաստանյան քաղաքական պայքարում: Ատելի է Ռոբերտ Քոչարյանը հանրության համար, թե ոչ, թերևս յուրաքանչյուրի չափման հարցն է, այդ առումով հազիվ թե կան գիտական կամ մաթեմատիկական արձանագրումներ:

Վերջին հաշվով, Հայաստանը փոքր երկիր է և այստեղ հանրային վարկի և վերաբերմունքի իմաստով գաղտնիքներ առանձնապես չկան: Ավելին, հանրային շոշափելի վստահություն ունենալու պարագայում երկրորդ նախագահը հազիվ թե ունենար այսպես ասած՝ «աստղերի» սատարման անհրաժեշտություն, այն էլ Ռուսաստանից, կամ հազիվ թե իրավական հետապնդման առաջին իսկ օրերից «դիմեր» ՌԴ նախագահ Պուտինին՝ հանրային աջակցության դիմելու փոխարեն: Մյուս կողմից, Ռոբերտ Քոչարյանն այդ իմաստով գտնվում է բավականին բարդ ու ծանր վիճակում և նա ստանում է թերևս ոչ թե հանրային արձագանքներ՝ իր հանդեպ վերաբերմունքի մասով, այլ հակառակը՝ արձագանքներ իր շրջապատից: Եվ այդ իմաստով նրան թերևս համոզում են կամ հավաստիացնում, որ երևանյան փողոցները լի են նրա պաշտպանության համար պայքարող հոծ զանգվածներով և մի քիչ էլ, ու Նիկոլ Փաշինյանը «կփոշմանի, որ գլուխ է դրել իր հետ», ինչպես հարցազրույցներից մեկում ասում էր Ռոբերտ Քոչարյանը, երբ դեռ ազատության մեջ էր:

Ռոբերտ Քոչարյանի դրության առումով ամենածանրն այն չէ, որ նա զրկված է ազատությունից, և անգամ այն չէ, որ նա, իր կարծիքով, անարդար է զրկված ազատությունից: Ամենածանրն այն է, որ նա զրկված է իրականությունը մոտիկից և ամբողջապես գնահատելու հնարավորությունից, և զրկված է այդ իրականությունն իրեն մատուցելու շահագրգռություն ունեցող ընկերակցությունից: Որովհետև մատուցել նրան իրականությունը, կնշանակի, թերևս, քանդել այն ամբողջ պաշտպանական մարտավարությունը կամ ռազմավարությունը, որ կառուցվում է Ռոբերտ Քոչարյանի շուրջ: Որովհետև այդ ամենը նրան ոչ միայն չի օգնում և չի կարող օգնել, այլ դնում է էլ ավելի բարդ ու փակուղային իրողությունների առաջ, դարձնելով մի հանգամանք, որի շուրջ ամենատարբեր շահեր են կառուցում ներքին ու արտաքին ամենատարբեր սուբյեկտներ: Ու ամենատարօրինակը կամ տարակուսելին այն է, որ Ռոբերտ Քոչարյանը, ըստ երևույթին, այդ ամենի համար նաև վճարում է:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում