Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին ստորագրել է Միլանի Վերահսկիչ դատարանի վճռի տակ, որը նրան դատապարտել է մեկ տարվա հասարակական աշխատանքի, ինչը նշանակում է, որ դատական վճիռն ուժի մեջ է մտել՝ հայտնում է Ria Novosti-ն:
Հիշեցնենք՝ երեքշաբթի օրը Միլանի հատուկ տրիբունալի դատական հանձնաժողովը Բեռլուսկոնիին դատապարտել է մեկ տարվա հասարակական աշխատանքի՝ հարկերից խուսափելու մեղադրանքով:
Վճռի համաձայն՝ 77-ամյա Բեռլուսկոնին շաբաթական մեկ անգամ՝ նվազագույնը 4 ժամ, պետք է աշխատի ծերանոցում: Թե հատկապես ինչ պետք է նա կատարի՝ չի հստակեցվում: Բեռլուսկոնիին արգելված է նաև լքել Լոմբարդիայի սահմանները: