«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը, ով օրերս հեռացվել է աշխատանքից, կարող է գլխավորել «Բայեր»-ը: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը:
Այժմ թիմի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում է Սաշա Լևանդովսկին, ում պայմանագրի ժամկետը լրանալու է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո և կարող է այլևս չերկարաձգվել: Դեռևս հայտնի չէ, թե ինչ պայմաններ կառաջարկվեն Մոյեսին:
Ներկայումս «Բայեր»-ը զբաղեցնում է Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը` 31 խաղերի արդյունքում իր ակտիվում գրանցելով 54 միավոր:







































