Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Արիեն Ռոբենը խոսել է Մադրիդի «Ռեալ»-ից կրած պարտության մասին:
« «Ռեալ»-ից ավելին էի սպասում: Սպասում էի, որ մեկնարկային սուլիչից անմիջապես հետո նրանք նետվելու են դեպի մեր դարպասն ու անդադար գրոհներ կազմակերպեն:
Բայց նրանք մեզ հնարավորություն տվեցին վերահսկել հանդիպման ընթացքը: Դա ինձ զարմացրեց: Մենք չդադարեցինք ֆուտբոլ խաղալ գեթ մեկ վայրկյան: Ֆուտբոլում սանտիմետրերը որոշիչ են: Ադպես եղավ և Մարիո Գյոտցեի հարվածի ժամանակ:
«Ռեալ»-ը շատ վտանգավոր է հակագրոհելիս: Այնուամենայնիվ, հաջորդ շաբաթ մենք իսկական հարձակվողական խաղ կցուցադրենք: Ես լավատեսորեն եմ տրամադրված, և մենք տուն ենք գնում՝ հավատալով մեր ուժերին»,- Ռոբենի խոսքերը մեջբերում է Marca-ն:








































