22-ամյա կանադացի Ջարեդ Ֆրանկը կարող է կլորիկ գումար վաստակել սելֆիի համար: Երիտասարդը, որը ցանկանում էր իրեն լուսանկարել իր մոտով անցնող գնացքի ֆոնին, ոտքի հարված էր ստացել երկաթուղային աշխատակցի կողմից, շահավետ առաջարկ է ստացել:
Jukin Media ընկերությունը պայմանագիր է կնքել Ֆրանկի հետ, որը YouTube-ում հայտնի է որպես Ջարեդ Մայքլ:
Նրա վիդեոն վայրկենապես տարածվել էր սոցցանցերով: Տեսանյութի իրավունքի համար երիտասարդը կարող է ստանալ 30-250 հազար դոլար, գրում է Huffington Post-ը:









































