Apple ընկերության բջջային սարքերի ձայնային օգնական Siri-ն շուտով կարող է հայտնվել Apple TV հեռուստասարքերում: Այդ մասին է վկայում ծածկագիրը, որը հայտնաբերվել է iOS 7.1 օպերացիոն համակարգի Info.plst SDK-ֆայլում: Այս մասին հայտնում է MacRumors-ը:
Դեռևս հասկանալի չէ, թե ինչպես են իրականացվելու ձայնային հրամանները, քանի որ բարձրախոս չկա ո´չ սարքի, ո´չ էլ հեռակառավարման վահանակի վրա: Հավանաբար, Siri-ն օգտատիրոջ հրամանները կլսի iPhone-ի բարձրախոսի միջոցով:
Հավանական է նաև, որ Apple TV-ի հաջորդ սերունդը բարձրախոս կունենա: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Bloomberg գործակալությունը, ամերիկյան կորպորացիան պետք է նոր հեռուստասարքը ներկայացնի այս ամիս՝ ավելի հզոր պրոցեսորով և պարզեցված ինտերֆեյսով, որը թույլ կտա հեռուստադիտողներին հեշտությամբ անցում կատարել հեռուստաշոուների, ֆիլմերի և այլ առցանց հեռարձակումների միջև:








































