Tuesday, 23 06 2026
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
17:10
Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Պակիստան
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանը դարձել է փոխնախագահող երկիր
Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտնել է Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների վերագործարկման աշխատանքներում առաջընթացի մասին
16:40
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակով
16:30
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցով մատակարարումները վերականգնվել են մինչև նախաճգնաժամային մակարդակ
Հայտնի է՝ ինչ գործի շրջանակներում են խուզարկել Իշխան Սաղաթելյանի տունը
16:10
Իրանն ակնկալում է ակտիվների ապասառեցում 60 օրվա ընթացքում. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
15:50
Իրանը պահանջում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հեռանա Լիբանանից
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու. Ալեն Սիմոյան
15:30
ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջողությունը կախված է համաձայնեցված պարտավորությունների լիարժեք կատարումից. Փեզեշքիան
Դալարիկի մոտ բախվել են վառելիք տեղափոխող բեռնատարն ու գնացքը
15:10
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Պուտինը կընդունի՞ Թրամփի «վերջնագիրը»
14:50
ԱՄՆ ափամերձ պահպանության ուղղաթիռ է կործանվել Ալյասկայում
Հաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերը
14:30
Իրանը և ԱՄՆ-ն կապուղի են ստեղծել Հորմուզի նեղուցով անցնող նավերի հետ կապված հնարավոր խնդիրները լուծելու նպատակով
14:20
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
14:10
Թեհրանը և Վաշինգտոնը պատրաստվում են բարձր մակարդակով բանակցությունների հաջորդ փուլին
Փամբակի ուսումնական զորամասում վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել
13:50
ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են
Բոլոր ընտրակաշառք բաժանողների կաշին քերթվելու է, ես ձեզ խոստանում եմ․ Ավինյան
13:30
Նավթի գները նվազել են – 22/06/26
Մարդիկ ցույց տվեցին ձեզ ձեր տեղը՝ տալով զրո ձայն․ Գալջյանը՝ ընդդիմադիրներին
13:10
Օմանի արտգործնախարարը և Իրանի խորհրդարանի նախագահը քննարկել են Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
13:00
AEB Travel ճամփորդական փաթեթ. լավագույն ուղևորությունների Ձեր պրեմիում այցեքարտը
12:50
Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը
Հաստատվել է առողջության ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մրցութային հանձնաժողովի կազմը
Ուշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից

Սաֆարովին հերոսացնել կարելի է, իսկ Բերձորում ու Քարվաճառում մարդկանց կյանքը բարելավել՝ ո՞չ. Ստեփանակերտն արձագանքում է ՄՃԽ զեկույցին

Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի վերաբերյալ Բաքվի և Երևանի միջև փակուղային բանակցությունների վերսկսման հնարավորություն է բացվել. բանակցությունները կարող են այդ տարածաշրջանում տարիներ շարունակ աճող ռազմականացումից հետո կանխել նոր հարձակումները և հիմք հանդիսանալ հակամարտության վերջնական կարգավորման համար: Այս մասին ասված է «Դուրս գալ Լեռնային Ղարաբաղում ստեղծված փակուղուց» զեկույցում, որը հրապարակվել է Միջազգային ճգնաժամային խմբի կողմից։

Ստեղծված փակուղային իրավիճակից դուրս գալու համար Միջազգային ճգնաժամային խմբի փորձագետները նշում են, որ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է համաձայնության գան հետևյալ երեք հարցերի շուրջ՝ Լեռնային Ղարաբաղի հարակից 7 տարածքների ճակատագիրը, hավանական միջազգային խաղաղարար կամ մշտադիտարկման առաքելության կազմն ու մանդատը, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Ընդ որում, փորձագետները կարծում են, որ բանակցությունների համար պայմանների ստեղծման տարբերակ կարող է հանդիսանալ այն, որ Հայաստանը համոզի Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանություններին դադարեցնել նոր բնակեցումների ծրագրերը:

Երկրորդ հարցի վերաբերյալ փորձագետները կարծում են, որ միջազգային խաղաղապահ կամ մշտադիտարկման առաքելությունը կարող է օգնել նվազագույնի հասցնել բռնությունը, պայմաններ ստեղծել խաղաղ համաձայնագրի կնքման համար և վերահսկել կամ ապահովել նման համաձայնագրի կատարումը, եթե այն ձեռք բերվի: Երրորդ հարցը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին, որը փորձագետների կարծիքով՝ հակամարտության հիմնաքարն է, և կողմերի համար դժվար է այս հարցի շուրջ համաձայնության հասնել՝ հաշվի առնելով հարցի նրբությունն ու կողմերի դիրքորոշումները:

Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում արձագանքեց Արցախի նախագահ Բակո Սահակյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը. «Միջազգային ճգնաժամային խումբը, ժամանակին լինելով ամենաօբյեկտիվ մտավոր, վերլուծական կենտրոններից մեկը, դժբախտաբար թևավորվել է թուրք-ադրբեջանական խավիարային դիվանագիտության հետևանքով։ Այնտեղ շատ մեծ է թուրքական և ադրբեջանական լոբբիի դերակատարությունը։ Սա է պատճառը, որ Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցները գնալով դառնում են սուբյեկտիվ, հստակ ադրբեջանամետ։ Թուրքական լոբբին այնտեղ ուժեղ է, կան առանձին աշխատակիցներ, որոնք ազգությամբ ադրբեջանցի կամ թուրք են կամ էլ ամուսնացած են ադրբեջանցիների կամ թուրքերի հետ։ Սա փաստ է, և սրա հետևանքով է, որ գրում են այնպիսի բաներ, որոնք իրականության հետ որևէ կապ չունեն»,-կարծում է պաշտոնական Ստեփանակերտը։

Բաբայանը նշում է՝ այդ նույն ճգնաժամային խումբը, որը տարբեր վերլուծություններ է անում, 2015 թվականի իր զեկույցում չի կանխատեսել, որ ապրիլյան պատերազմ է լինելու՝ այն դեպքում, երբ իրենք արդեն գիտեին, որ ամեն ինչ գնում է դեպի պատերազմ. «Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ այնտեղ օբյեկտիվության, անաչառության մեծ պակաս կա։ Միջազգային այսպիսի կառույցը չպետք է իր օբյեկտիվությունը կորցնի։ Ի վերջո՝ ժամանակին և հիմա էլ տարածվում են տարբեր տեղերում, բայց հասկանալի է, որ որակն այն չէ, իրենց մոտեցումները սուբյեկտիվ ու տենդենցիոզ են։ Չպետք է Միջազգային ճգնաժամային խմբի ներկայիս կարգավիճակը շփոթենք նրա երբեմնի ազդեցության հետ։ Այս խումբը դժբախտաբար դարձել է ադրբեջանական գրանտներով սնվող մի կազմակերպություն»։

Ըստ մեր զրուցակցի՝ եթե ՄՃԽ-ն առաջարկում է լուծման տարբերակներ, ապա չպետք է նշի, որ պետք է վերաբնակեցումը դադարեցվի. «Նա պետք է ասի, որ Սաֆարովին պետք է նստեցնել, ոչ թե հերոսացնեին, չպետք է Բուդապեշտում միլիարդներ ծախսեին ու հանեին նրան։ Ի՞նչ է՝ մարդկանց սոցիալական ու կենցաղային պայմանների բարելավումը փաստորեն ստացվում է, որ վտանգում է կարգավորումը, իսկ տականքներին, մոլագարներին ու հանցագործներին հերոսացնելը չի՞ վտանգում։ Երբ Ադրբեջանի իշխանությունները հայտարարում են, որ Զանգեզուրն ու Երևանն իրենցն են, դա չի վտանգում, բայց Քարվաճառում կամ Բերձորում ինչ-որ մարդու սոցիալական պայմանների բարելավումը համարում են խոչընդո՞տ խաղաղ կարգավորման ճանապարհին։ Ինչպե՞ս կարող է նման բան լինել, ո՞ւր է տրամաբանությունը. այս մոտեցումը որևէ տրամաբանություն ունենալ չի կարող»։

Դավիթ Բաբայանը կարծում է, որ հակամարտության կարգավորման ուղղությամբ որևէ տեղաշարժ չկա. «Ո՛չ մոտ ենք, ո՛չ հեռու, որովհետև այս հակամարտությունը շատ բարդ է։ Մենք միշտ ասել ենք՝ որպեսզի հակամարտության կարգավորման ուղղությամբ դրական տեղաշարժեր լինեն, Ադրբեջանը չպետք է խոչընդոտի, միակ խոչընդոտն Ադրբեջանի քաղաքականությունն է։ Ադրբեջանը չի ուզում հրաժարվել նացիզմից ու ֆաշիզմից, ասում է՝ Շուշին մերն է, Երևանը՝ մերը, չի տեսնում որևէ տարբերակ Արցախի ինքնորոշման իրավունքի մասին։ Ինչո՞ւ Միջազգային ճգնաժամային խումբը որևէ բան չի գրում այն փաստաթղթերի մասին, որն Ադրբեջանը դնում է շրջանառության մեջ, ինչո՞ւ գեթ մեկ հիշատակում այդ մասին չկա։ Պարզ է, թե ինչու չի հիշվում՝ գրողներն ու պատվիրողներն ուրիշ են. պատճառը սա է»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում