Երեկ ջահերով երթին մասնակցում էին ջահել, թե ահել, պատանի, դեռահաս ու մանուկ:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նրանցից մեկը նշեց, որ թեև մինչև հիմա լուրջ արդյունքների չենք հասել, բայց հնարավոր է, որ մարդն իր հոգու խորքում զգա, պայքարի, ու հասնենգ լուրջ արդյունքների:
«Ես իմ խորքում զգում եմ մեծ ցավ, որ 99 տարի առաջ մեր հայերը 1,5 միլիոն կոտորվեցին, այլապես կարող էին լինել 15-20 միլիոն, բայց կեղտոտ թուրքերը հայերին բնաջնջեցին»,-ասաց 10-ամյա մասիսցի մի պատանի: Նա նշեց, որ թեև թուրքերի նպատակը մեզ բնաջնջելն է, սակայն մենք դա թույլ չենք տա:
Հալեպից եկած հայերից մեկն էլ ասաց, որ բախտավոր է, որ այս տարի Հայաստանում է, կարողանում է մասնակցել այս կարևոր միջոցառմանը:
Ամբողջությամբ՝ տեսանյությում:









































