«Հիմնավորումները, որոնք բերված են այդ փոփոխության հետ կապված, ինձ համար բավական անհասկանալի են: Այնպիսի տպավորություն է, որ Հանրայինի գումարը պակասություն է անում և անհրաժեշտություն կա այդ գումարը մի քիչ ավելացնելու: Ես կարծում եմ, որ այստեղ ավելի շատ խոսք պիտի գնա Հանրայինին սեփական ֆինանսական որոշակի միջոցների տնօրինման անկախություն ընձեռելու հնարավորությանը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը՝ անդրադառնալով ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացված «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրինագծին, որով նախատեսվում է Հանրային հեռուստաընկերությանը վերապահել մեկ եթերային ժամվա ընթացքում մինչև 5 րոպե տևողությամբ գովազդ հեռարձակելու իրավունք:









































