Դեկտեմբերի 23-ին Երևանում ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 23:40-ի սահմաններում Երվանդ Քոչար փողոցի թիվ 1 հասցեի դիմամց բախվել են Երևանի բնակիչ, 33-ամյա Մնացական Բմբուլյանի վարած Opel մակնիշի 35 RT 047 համարանիշի և Հնդկաստանի քաղաքացի, 35-ամյա Վիմալ Թանկի վարած «Դուկատի» մակնիշի 050 AA մոտոցիկլետը:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով մոտոցիկլավարը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ Էրեբունի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ Opel-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 33-ամյա Կարեն Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: