Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն գնահատական է տվել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը՝ 1915 թվականին Հայոց Ցեղասպանության վերաբերյալ: Այս մասին հայտնում է TRT-ն:
«Պատմությունը կազմված չէ միայն սև և սպիտակ գծերից: Մոխրագույն տարածքում յուրաքանչյուրը պետք է ունենա առաքինություն՝ անհրաժեշտ կիսելու անցյալի տառապանքները: Այսօրվա հայտարարությունն իրականում կոչ էր»,-ասել է Դավութօղլուն:
Թուրքիայի արտգործնախարարը հույս է հայտնել, որ այդ կոչն արձագանք կգնի:
Երեկ Էրդողանը անսպասելիորեն հայտարարություն էր արել Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ ներողություն խնդրելով «20-րդ դարի սկզբին մահացած հայերի թոռներից»: Նա նշել էր, որ հայ և թուրք պատմաբանները պետք է համատեղ հանձնաժողով ստեղծեն՝ հետաքննելու «1915 թվականին տեղի ունեցած իրադարձությունները»:








































