ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Արթուր Սարգսյանը նշանակվել է ՊՆ աշխատակազմի գլխավոր քարտուղար: Տեղեկությունը Armtimes.com-ի զրույցում հաստատել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:
Օրեր առաջ վարչապետն աշխատանքից ազատել էր ՊՆ գլխավոր քարտուղար Գառնիկ Հայրապետյանին:
Արթուր Սարգսյանի աշխատանքային գործունեությունը.
2002-2005թթ. – ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության փորձագետ, ապա` առաջին կարգի, այնուհետև` առաջատար մասնագետ
2005-2007թթ. – ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության առաջատար, ապա` գլխավոր մասնագետ,
2008-2014 թթ. – ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ
2014թ. փետրվարի 5-ից եղել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ: 2017 թվականի հունիսի Սարգսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ: 2018թ. ապրիլին Սարգսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, 1 ամիս անց նշանակվել ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ:










































