Հյուսիսային Կորեան ծրագրում է ԱՄՆ-ի նկատմամբ կոշտ քաղաքականություն ընդունել՝ ներառյալ զինաթափման վերաբերյալ բանակցությունների չեղարկումը։ Այս մասին, ըստ CNN-ի, հայտնի է դարձել Փհենյանում գտնվող աղբյուրից՝ հայտնում է lenta.ru-ն:
Հեռուստաալիքի զրուցակիցը նշել է, որ նոր միջոցները պետք է «սուրբծննդյան նվեր» լինեն Վաշինգտոնին, որ խոստանում է Փհենյանը: Ըստ աղբյուրի՝ Հյուսիսային Կորեան մտադիր է ուժեղացնել իր կարգավիճակը՝ որպես միջուկային զենք ունեցող պետություն: Այնուամենայնիվ նշվում է նաև, որ քիչ հավանական է, որ ԿԺԴՀ-ն փորձարկի երկար հեռահարության բալիստիկ հրթիռ, քանի որ դա կարող է վնասել Փհենյանի երկու կարևոր առևտրային գործընկերների՝ Չինաստանի և Ռուսաստանի հետ հարաբերություններին։
Նշվում է, որ Փհենյանը նաև չի փորձի մեղմել պատժամիջոցները՝ տնտեսական զարգացման հասնելու համար: Փոխարենը հանրապետությունը կկենտրոնանա ինքնաապահովմանն ուղղված քաղաքականության վրա: