«Այս և նմանատիպ այլ դեպքեր, որոնք հանրության մոտ նման արձագանք են առաջացնում և մտահոգությունների տեղ են տալիս, մեզ համար հիմք են հանդիպում կազմակերպելու»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով Սամվել Ուզունյանի՝ Հայաստանը լքելուն: Ոլորտի բարեփոխումների մեկնարկը, Մակունցի խոսքով, արդեն տրված է և այն կլինի շատ սեղմ ժամկետում:











































