Լիբիայի ազգային բանակը Գրենադայի դրոշի տակ նավարկող թուրքական անձնակազմով նավ է ձերբակալել: Նույն օրը Թուրքիան ռազմական համագործակցության համաձայնագիր է կնքել Լիբիայի պաշտոնական իշխանությունների հետ:
Գեներալ Խալիֆա Հաֆթարի ինքնահռչակ Լիբիայի ազգային բանակի (LNA) զորքերը դեկտեմբերի 22-ին հայտարարել են, որ Միջերկրական ծովում թուրքական անձնակազմով նավ են զավթել:
LNA-ի ներկայացուցիչ Ահմեդ ալ-Միսամրիի խոսքերով, Գրենադայի դրոշի տակ նավարկող նավը ձերբակալվել է Լիբիայի ծովափնյա Դեռն քաղաքի մոտակայքում: Այնտեղից նավը ստուգման համար տեղափոխվել է LNA-ի կողմից վերահսկվող Ռաս էլ-Հիլալ նավահանգիստ:
Ալ-Միսամրին նաև կադրեր է ցուցադրել, որոնցում LNA-ի զինվորները հարցաքննում են անձնակազմի երեք անդամներին:









































