Wednesday, 24 06 2026
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա

Դեպքերի ժամանակ մարդկանց վրա է կրակել և, իր ասելով՝ կրակել է, որպեսզի վնասազերծի նրանց. Մարտի 1-ի գործով վկայի ցուցմունքը

«Առաջին լրատվական»-ը ներկայացնում է Մարտի 1-ի գործով վկայի ցուցմունքը։

Ըստ էության, ցուցմունք եմ տալիս այն մասին, որ Ձեր վարույթում քննվող քրեական գործով հետաքրքրող ժամանակահատվածում՝ 2008թ․ դրությամբ, ես գտնվել եմ ընտանիքիս հետ Ռուսաստանի Դաշնությունում՝ 2005 թվականից և հետո եմ վերադարձել Հայաստան՝ 2013թ․և մինչ օրս բնակվում եմ Հայաստանում։

Հարց- Քննության ընթացքում պարզվել է, որ Ձեր ավագ եղբայրը՝ ներկայումս հանգուցյալ Ե․ Կ․-ն, 2008թ․ մարտ ամսվա դրությամբ աշխատել է ՀՀ ոստիկանության զորքերի թիվ 1001 զորամասի հատուկ նշանակության ջոկատում՝ որպես գրոհային դասակի նշանառու և 2008թ․ մարտի 1-ին Երևան քաղաքում տեղի ունեցած դեպքերի ժամանակ գտնվել է ծառայության մեջ։ Ի՞նչ է Ձեզ հայտնի այդ ամենի մասին, այդ կապակցությամբ խնդրում եմ տալ մանրամասն ցուցմունք։

Պատասխան- Ներկայումս հանգուցյալ Ե․Կ-ն հանդիսանում է իմ ավագ եղբայրը, որը ծնվել է 1970թ․ նոյեմբերի 5-ին։ Ե․-ն ծառայել է Վրաստանի ՍՍՀ-ում՝ Տետրից-Կառո քաղաքում գտնվող զորամասում՝ որպես կապավոր։ Ծառայությունն ավարտելուց հետո վերադարձել է Հայաստան և սովորել քոլեջում, որից հետո սկսել է դասավանդել Բլեյանի անվան դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ։ 1995թ․ դեկտեմբեր ամսին Ե․-ն դուրս եկավ դպրոցից և որոշեց գնալ Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի, սակայն երբ խմբով հասել էին Ռուսաստան, պարզվել էր, որ առաջարկված աշխատանքը չկա։ Սակայն Ե․-ն Հայաստան չվերադարձավ և մնաց այնտեղ, գտել էր աշխատանք։ Աշխատանքի հետ համատեղ Ե․-ն ընդունվել էր այնտեղի «Ալեքսանդր Չիկին»-ի անվամբ թիկնապահական դպրոց, որից հետո 1997թ․ վերադարձել է Հայաստան և ուսումը շարունակել նշված դպրոցի երևանյան մասնաճյուղում, հանձնել քննություններ և ստացել թիկնապահի, մարտարվեստի և զենքի ինստրուկտորի որակավորում։ Ուսումն ավարտելուց հետո նա որոշ ժամանակ աշխատել է որպես թիկնապահ, որից հետո Ե․-ն ընդունվել է ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության սպեցնազ։ 6-րդ վարչությունում աշխատել է մինչև 2008թ․, որից հետո տեղափոխվել և ծառայությունը շարունակել է ոստիկանության զորքերի հատուկ նշանակության ջոկատում՝ որպես դիպուկահար։ Աշխատանքի էր գնում Դավթաշենում գտնվող զորամասում։ Նշեմ, որ եղբորս հետ գտնվել ենք մտերիմ փոխհարաբերությունների մեջ և գրեթե ամիսը մեկ անգամ հեռախոսով զրուցել ենք իրար հետ։

Ե․-ին կարող եմ բնութագրել որպես ընտանիքին, աշխատանքին և սպորտին նվիրված անձնավորություն, չշփվող, ամեն ինչ իր մեջ պահող բնավորություն ուներ, հավասարակշռված էր, և իրեն հունից հանելը շատ դժվար էր, փակ բնավորություն ուներ, կիսվել չէր սիրում, մասնավորապես չէր սիրում խոսել իր աշխատանքից և ընդհանրապես ծառայությունից։ Նա շատ էր սիրում իր աշխատանքը և առանց դրա իր կյանքը չէր պատկերացնում, նա իսկական զինվոր էր, իսկական ծառայող մարդ։

Ինչ վերաբերում է 2008թ․ մարտի 1-ի դեպքերին, ապա այդ դեպքերի ժամանակ՝ դեռ մինչև մարտի 1-ը Ե․-ն գրեթե մեկ շաբաթ կորել էր և նրա մասին ընտանիքը և ոչ էլ նրա ընկերները որևէ տեղեկություն չունեինք, իսկ զորամասից միշտ ասում էին, որ նա ծառայության մեջ է՝ կապված քաղաքում տիրող իրավիճակի հետ։ Այդ դեպքերից հետո, Ե․-ի հետ զրույցների ընթացքում նրա մոտ զգացել եմ իր անձի հետ կապված անհանգստություն և տագնապ, նա մտահոգված էր, միշտ վախենում էր, իսկ թե ինչից էր վախենում, չեմ կարող ասել, երևի թե վախենում էր ճշմարիտ դատարանից։ Նրա խոսելուց հասկանում էի, որ նա Մարտի 1-ի դեպքերի ժամանակ ինչ-որ վատ բաներ է արել և դրա համար վախենում էր, կոնկրետ ինչ էր արել, նա չէր ասում։ Հիշում եմ, որ մի օր խոսքի մեջ նա ասաց, որ այդ դեպքերի ժամանակ մարդկանց վրա է կրակել և, իր ասելով՝ կրակել է, որպեսզի վնասազերծի նրանց, փորձել է հնարավորինս չափ մինիմալ վնասվածքներ պատճառել, իսկ թե ինչ բնույթի վնասվածքներ պատճառելու մասին է եղել խոսքը, չի մանրամասնել, չի պարզաբանել նաև, թե կոնկրետ ինչի համար է կրակել այդ մարդկանց վրա, սակայն կարող եմ միանշանակ ասել, որ նա խոսում էր հոգնակիով, այսինքն՝ խոսում էր մինիմում երկու հոգու վրա կրակելու մասին, քանի որ ասում էր, որ կրակել է մի քանի անգամ, վնասազերծել է մի քանի հոգու, հիշում եմ, որ ասում էր, որ կրակել է մեկի ոտքից, սակայն չի ասել, թե որտեղ է կրակել, ինչ հանգամանքներում է կրակել։ Նրա մեջ վախ կար, և ես նրա հետ հեռախոսով զրուցելու ժամանակ ասում էի, որ դուրս գա համակարգից և գա ինձ մոտ՝ Ռուսաստան, ընտանիքով, այդ ժամանակ իմ գործերը լավ էին, սակայն Ե․-ն հա մերժում էր, ասում էր՝ չեմ ուզում և, համենայնդեպս, ասում էր, որ քանի Սերժը կա, նկատի ուներ Սերժ Սարգսյանին, իրենց, այսինքն՝ իրեն և իր ջոկատի տղաներին, ձեռք չեն տա, ինքը դրանով էր ապահով զգում իրեն։ Պատմել է նաև, որ ինքը հրաման է ստացել և կրակել է ժողովրդի վրա այն ժամանակ, երբ ժողովրդի միջից սկսել են կրակել իրենց ուղղությամբ։ Իսկ երբ գնացել էր Ղազախստան, մի տեսակ հանգստացել էր սիրտը, մի տեսակ, ոնց որ այնտեղ իրեն ապահով էր զգում և չէր ուզում լսել Հայաստան վերադառնալու մասին։ Հիշում եմ նաև, որ նա պատմում էր՝ ժողովուրդը պատասխաններ է ուզում, սակայն մարդիկ կարում են դեմը առնեն և բերանները փակեն, մարդկանց անունները չէր տալիս, միայն ասում էր, որ իր ջոկատի հրամանատար Բագրատից սկսած՝ մարդիկ կարում են հարցերը լուծել։

Հիշում եմ, որ պատմում էր, որ Բագրատը զանգել է մարդկանց՝ նկատի ունենալով բարձր կանգնած պաշտոնյաների և ասել, որ իրենք արել են նրանց տված հրամանները, կրակել են նրանց տված զենքերով, ու թող գնան հարցերը լուծեն։ Միշտ խուսափում էր այդ թեմայով խոսել հեռախոսով, հիմնականում բացվել է, երբ իրար հետ նստած խոսելուց ենք եղել։ Հիշում եմ նաև, որ մի անգամ, երբ միասին նստած խոսում էինք, պատմեց, որ իրենց տղաների բրոնեժիլետների վրա կրակած պատրոններ են եղել, որը պարզվել է հետո, որ Ղարաբաղի բանակի պատրոններ են եղել, այդ մասին այլ մանրամասներ չի ասել, իսկ իմ հարցին, թե ինչպես են իմացել, որ Ղարաբաղի պատրոններ են, չասաց։ Ղարաբաղի հետ կապված կարող եմ նաև պատմել, որ Ռուսաստանում բնակվելու ժամանակ մի ապարանցի տղա ինձ պատմել է, որ այդ դեպքերի ժամանակ ինքը ծառայելուց է եղել Ղարաբաղի բանակում և այնտեղի նայոմնիկներին, սպաներին տագնապով հավաքել և տարել են Երևան այդ դեպքերի համար։ Ապարանցի այդ տղայի անունը հիմա չեմ հիշում, նա այնտեղ խոպան էր եկել և աշխատում էր որպես բանվոր։ Այլ բան չի պատմել և ավելիին տեղյակ չեմ։ Ինչ վերաբերում է Ե․-ի գործընկերներին, ապա ես նրանց հետ և նրանց կամանդիր Բագրատի հետ ծանոթացել եմ Ե․-ի թաղման ժամանակ։ Մարտի 1-ի դեպքերից հետո Ե․-ն հիասթափվել էր համակարգից և ուզում էր դուրս գալ, անգամ չէր ուզում մտածել թոշակի մասին, մի քանի տարի աշխատելու դեպքում կարող էր թոշակավորվել, բայց իրեն դա չէր հետաքրքրում, հիասթափվել էր։ Դուրս եկավ համակարգից 2012թ․, երբ լրացավ իր պայմանագիրը։ Դրանից հետո Բագրատը թիկնապահական խումբ կազմեց և ուղարկեց Ղազախստանի Հանրապետություն, այդ խմբի մեջ մտավ նաև եղբայրս, և նրանք գնացել են աշխատելու Ղազախստանում հայազգի մեծահարուստ Էռնեստի մոտ, որը նաև Ղազախստանում հայ համայնքի ղեկավարն է։ Սկզբում Ե․-ն եղել է Էռնեստի անձնական թիկնապահը, որից հետո անցել է աշխատանքի Էռնեստին պատկանող «Եվրապոլիս» հյուրանոցային, ռեստորանային համալիրում և նրա տանը՝ որպես թիկնապահ։ Իր սպանությունից մոտ 10-15 օր առաջ Ե․-ն վիճել է Էռնեստի թիկնազորի պետի հետ, որը վերածվել է մեծ վիճաբանության և քաշքշուկի, որից հետո Ե․-ն այլևս աշխատանքի չի գնացել, փոխել է անգամ իր բնակարանը և հեռախոսահամարը։ Ասեմ նաև, որ եղբայրս Ղազախստանում ունեցել է նաև կին՝ Իննա Իվանովան, որը շատ տեղեկությունների է տիրապետում։ Ես նրա մասին չեմ իմացել, եղբայրս նրա մասին ինձ ոչինչ չի պատմել, միայն երբ իմացանք, որ եղբորս սպանել են, և լուրերը նրա սպանության մասին տարածվել էին, ինձ զանգահարեց Իննան և ասաց, որ նա եղբորս կինն է, և իրենք եկեղեցով ամուսնացել են։ Հիշում եմ, որ Իննան նույնպես վախենում էր, ասում էր, որ կարող է իր հետևից էլ գան, անգամ նա մոտ 4 օրով կորավ, իսկ նրա հեռախոսին լրիվ ուրիշ մարդ էր պատասխանում։ Ինչ վերաբերում է Ե․-ի սպանության դեպքին, ապա 2017թ․, երբ նա ժամանել է Հայաստան, նա իր գալու մասին ոչ ոքի, ոչ ինձ և ոչ էլ իր կնոջը՝ Սոնա Ղազարյանին կամ ավագ որդուն՝ Է․ Կ․-ին, ոչինչ չի ասել։ Այդ ժամանակ Ե․-ի հետ Ղազախստանում էր բնակվում նաև նրա կրտսեր որդին՝ Ա․-ն, իսկ Ա․-ին էլ ասել էր, որ երեք օրով մեկնում է Հայաստան և շուտ վերադառնալու է, անգամ իր հետ որևէ հագուստ չի վերցրել, վերցրած փոխնորդն էլ դրել էր իր նոութբուքի պայուսակի մեջ, որը վերցրել էր իր հետ։ Ասեմ, որ նման բան չի եղել, որ եղբայրս գա Հայաստան և չասի գոնե վերջին պահին իր գալու մասին։

Վերջին պահին գոնե զանգահարում և հարցնում էր, թե ում սիրտն ինչ է ուզում, որ բերի իր հետ։ Ասեմ նաև, որ Ե․-ին Հայաստան էր կանչել Ս․-ն, որի հետ նա ծանոթացել է Ղազախստանում և միասին աշխատել են Էռնեստի մոտ։ Ասեմ նաև, որ Ս․-ն էր Ե․-ի համար ինքնաթիռի էլեկտրոնային տոմս գնել և գումար ուղարկել Ղազախստան՝ գալուց առաջ, որպեսզի բնակարանի վարձը տար և Ա․-ին գումար թողներ գալուց առաջ։ Գիտեմ, որ Ս․-ն Ե․-ին կանչել էր Հայաստան ինչ-որ գործով, Ս․-ին ես կասկածում եմ եղբորս սպանության մեջ, սակայն քննությունը, որը վարում է Քննչական կոմիտեի ՀԿԳ վարչությունը, դեռ չի գտել եղբորս սպանողին, միայն վարկածներ են։ Իսկ թե որն է եղել եղբորս սպանելու պատճառը, չեմ կարող ասել, բայց կարող եմ ասել, որ կասկածում եմ նաև, ինչի չէ, վարկած է, որ եղբորս սպանել են Մարտի 1-ի դեպքերի հետ կապված, բայց ապացույցներ են պետք, նա վախենում էր, իրոքից վախենում էր։

Հարց- Խնդրում եմ վերհիշել և հնարավորին չափ մանրամասնել ձեր եղբոր՝ Ե․Կ․-ի կողմից պատմած այն բոլոր հանգամանքները, որոնք վերաբերել են 2008թ․ մարտի 1-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններին, մասնավորապես՝ իր ծառայության, ստացած առաջադրանքների և կատարած գործողությունների մասին։ Խնդրում եմ հավելյալ տեղեկություն հիշելու դեպքում ի սկզբանե ներկայացնել ոստիկանության, այդ թվում՝ հատուկ նշանակության ջոկատի ստացած առաջադրանքները և այդ առաջադրանքները կատարելու ուղղությամբ կատարված գործողությունները, որից հետո նաև դրանցում Ձեր եղբոր դերակատարումը, այսինքն՝ նրան տրված կոնկրետ առաջադրանքներն ու դրանց շուրջ կատարած գործողությունները։

Պատասխան- Ասացի այն ամենի մասին, ինչ ինձ պատմել էր եղբայրս և ինչի մասին հիշում եմ մինչ օրս, խոստանում եմ, այլ բան հիշելու դեպքում անմիջապես կապվել Ձեզ հետ։ Ներկայումս փորձում եմ հիշել, բայց չեմ կարողանում։ Գիտեք, երբ պարզվեց, որ գերեզմանոցում գտած անհայտ տղամարդու դիակը եղբորս դիակն է, մեզ այդ մասին հայտնել է ոստիկանությունը, և ինձ տարան քննչական հատկապես կարևոր գործերի վարչություն, որտեղ ի սկզբանե ասում էին, որ կարող է դժբախտ պատահար է, հետո ինձ հարցեր էին տալիս այն մասին, թե սպանությունը կենցաղային է, սակայն ես ասացի, որ կարող է եղբորս սպանել են Մարտի 1-ի հետ կապված, սակայն իսկույն ինձ ասացին, որ սուս մնամ, նման բաներ չբարձրաձայնեմ, և դա ինձ ասում էր նրանց գլխավոր պետը, որից հետո նաև ասում էր, թե ես տեր եմ իմ խոսքերին, որ նման բան եմ ասում։ Եթե կարող եք, գտեք եղբորս սպանողին և պարզեք իրականությունը։

Հարց- ՀՀ ոստիկանության համակարգից Ձեր եղբոր դուրս գալու կոնկրետ դրդապատճառները Ձեզ հայտնի՞ են։

Պատասխան- Ոչ, տեղյակ չեմ, նա միայն ասում էր, որ չի ուզում այլևս ծառայել, իսկ ես էլ այդ ժամանակ եղել եմ Ռուսաստանում, իսկ երբ արդեն վերադարձել եմ, այդ մասին էլ չենք խոսել։

Հարց- Ի՞նչ տեղեկություններ են Ձեզ հայտնի Ղազախստանի Հանրապետությունում Ե․ Կ․-ի ընկերական և մտերիմ շրջապատի մասին, ճանաչո՞ւմ եք արդյոք նրանց, թե՞ ոչ, եթե այո, ապա հայտնեք նրանց կենսագրական և կոնտակտային տվյալների մասին տեղեկատվություն։

Պատասխան- Միայն գիտեմ Սամվելի մասին, որը եղել է իրենց հետ Ղազախստանում, ուրիշ մարդկանց չգիտեմ։

Հարց- 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած դեպքերի, այդ դեպքերին իր մասնակցության (առնչության) մասին, իր ունեցած տվյալներով, ում է պատմել կամ, իր կարծիքով՝ ում կարող է պատմած լինել Ե․ Կ․-ն։

Պատասխան- Ճանաչելով իմ եղբորը, իմանալով նրա բնավորությունը, չեմ պատկերացնում նման մարդու, որ նա պատմած լինի, բացի դրանից՝ նա չէր պատմի, թե ինչ է եղել Մարտի 1-ին, որպեսզի հետագայում ոչ այդ մարդուն վտանգի տակ դներ և ոչ էլ իրեն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում