Ամերիկացի դերասանուհի Մերիլին Մոնրոն նորաձևություն է մտցրել հագեցած կարմիր շրթներկը, իսկ հազարավոր աղջիկներ իրենց այտերին Սինդի Քրոուֆորդի խալից են նկարել:
Սեփական առանձնահատկություններն ունեցող աստղերի թոփ քսանյակն է ներկայացրել կոսմետիկա արտադրող Superdrug ընկերությունը, որը աղյուսակը կազմել է հարցումների արդյունքում:
Մերիլին Մոնրոն իր կարմիր շրթներկով գլխավորում է այդ աղյուսակը: Այսօր նրա դիմահարդարվելու ոճին է հետևում գեղեցկուհի Ռիհաննան:
Երկրորդ տեղում են սուպերմոդել Քեյթ Մոսն ու երգչուհի Շերիլ Քոուլը իրենց «ծխացող աչքերով»:
Երրորդ տեղն են զբաղեցրել արհեստական թարթիչները, որոնք ի հայտ են եկել 1960-ականներին:
Չորրորդ տեղում Վիկտորիա Բեքհեմն է իր բրոնզագույն արևայրուքով:
Հինգերորդ տեղը զբաղեցրել է Թվիգին, որը աղջիկներին սովորեցրել է կոպերին հաստ սլաքներ նկարել:
Հարցման մասնակիցները առանձնացրել են նաև Սիդի Քրոուֆորդի խալը, Քիմ Քարդաշյանի «կատվի աչքերը», Քրիստինա Ագիլերայի վարդագույն այտերը:
Ինչ վերաբերում է հենց միտումներին, ապա թոփ քսանյակը այսպիսի տեսք ունի.
1. Վառ կարմիր շրթներկ
2. Ծխի պատրանք ստեղծող ստվերաներկեր
3. Արհեստական թարթիչներ
4. Կեղծ արևայրուք
5. Աչքերի հաստ սլաքներ
6. Թևիկների նման սլաքներ
7. Արհեստական խալ
8. Հաստ ներկած հոնքեր
9. Բարակ հոնքեր
10. Կատվի աչքեր
11. Մարմնագույն շրթներկ
12. Երկնագույն ստվերաներկ
13. Շրթունքի փիրսինգ
14. Փայլերով ստվերաներկ
15. Վառ վարդագույն շրթներկ
16. Շուրթերի մուգ եզրագիծ
17. Շուրթերի հաստ եզրագիծ
18. Բրոնզատոր
19. Ֆրանսիական ակրիլային մանիկյուր
20. Վարդագույն այտեր










































