Wednesday, 24 06 2026
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի

Ինչո՞ւ Սփիւռք գալ եւ զեկուցել, երբ որոշողը միայն Երեւանն Է․ «Եռագույն»

Կարծէք սփիւռք(ներ)ը թատրոնի բեմ է: Հայաստանէն կու գան զանազան մակարդակի ղեկավարներ` պետական, կուսակցական, մշակութային եւ այլ, կը զեկուցեն: Կը ծափահարուին: Յետո՞յ: Ծափերէն տարբեր ընելիք ունի՞ սփիւռք(ներ)ը: Այդ ծափերուն մաս կը կազմեն` քարոզչութիւնը, ընդունելութիւնները եւ տեւաբար յիշուող օժանդակութեան անհրաժեշտութիւնը:

Սփիւռքի ազգային-քաղաքական իրաւունքը եւ իրաւասութիւնը սրտցաւութեան եւ խանդավառութեան սահմաններէն անդին չեն անցնիր: Ինքնագոհութեան համար ան կարծիքներ կրնայ յայտնել, յօդուած գրել, նոյնիսկ հանրաժողով կազմակերպել, համաձայնութիւն յայտնել կամ քննադատել, որոնք կը մնան օդին մէջ: Միակ գոհունակութիւնը կը կայանայ, բախտաւոր պարագային, ձեռք թօթուելու, պետական գործիչ մը կամ անոր կինը հիւրընկալելու մէջ:

Հայաստանի Ազգային ժողովին մէջ սփիւռքի մասին եթէ խօսուի անգամ, այդ մենախօսութիւն կ՛ըլլայ: Հոն կը խօսուին եւ հոն կ՛որոշուին սփիւռքի վերաբերող հարցերը. հայրենադարձութիւն, լեզուի հարց, ստացուած օժանդակութեան նպատակ: Յաճախ ըսած եւ գրած եմ, որ ազգի համրանքի կէսէն աւելին, կը գտնուի կառքի հինգերորդ անիւի վիճակին մէջ: Այդքա՛ն:

Բայց լաւ կը հնչէ լսել Հայաստան-Արցախ-սփիւռք եռամիասնութիւն տարազը:

Սփիւռք(ներ)ի նկատմամբ կայ զգացական չարաշահութիւն: Ինչո՞ւ Հայաստանի պետական անձը, կամ կուսակցութիւններուն մէկուն կամ միւսին ներկայացուցիչը Պէյրութ, Նիւ Եորք, Փարիզ, Լոս Անճելըս, հեռաւոր Սիտնի եւ Մոնթէվիտէօ պիտի երթայ, պիտի խօսի: Զինք լսողներէն միտք, ակնկալութիւն կամ քննադատութիւն պիտի տանի՞ իրեն հետ, հոն անոնք արձագանգ պիտի գտնե՞ն, գտա՞ծ են մինչեւ այսօր: Ինչո՞ւ այս թատրոնը: Սոսկ հայրենակարօտ սրտե՞ր հովահարելու:

Միասնութիւնը դատարկաբանութիւն է, երբ չկան համագործակցութիւն, մասնակցութիւն,յանձնառութիւն, իրաւունքով եւ պարտաւորութեամբ ճշդուած: Անշատախօսութիւն, բարեսիրութիւն, բարեսրտութիւն չէ: Անոր իրաւութիւնը փոխճանաչուած մէկութիւնն է, որ չկայ: Հայաստան այցելող երեւելին կը տեսակցի մեծի մը հետ` քաղաքական, կրօնական, գործարարական, մարզական կամ մշակութային, թերթի մէջ լոյս տեսած կամ հեռատեսիլէն սփռուած անոր պատկերը ԵՍ կը շոյէ, այդքա՛ն: Յիշել հինգերորդ անիւը: Այս դերով բաւարարուողները մեծ թիւ են եւ կը սնուցանեն սփիւռք(ներ)ի հին-նոր ջոջականութիւնը, էսթեպլիշմընթը:

Այս մասին մտածեցի, երբ կարդացի Րաֆֆի Ֆիլիփ Գալֆայեանի ֆրանսերէն յօդուածը` Հայաստանի ներքին կեանքը յուզող դատական, սահմանադրական, կառուցային հարցերու մասին: Սփիւռք(ներ) եւ Հայաստան քանի անձեր պիտի կարդան իրազեկի այդ էջերը, որոնք կրնան նպաստել Հայաստանի ներքաղաքական կեանքի բարելաւման, օգտակար նաեւ` ծափահարելու հակամէտ սփիւռք(ներ)-ին, որպէսզի խստաբիբ հետեւի, պահանջէ:

Ր. Ֆ. Գալֆայեանի միտքերը, Հայաստան եւ սփիւռք(ներ), իրաւագէտներու եւ մտաւորականութեան բովէն անցնելով, որպէս հաւաքական ըմբռնում կը ներկայացուին՞ Հայաստանի իշխանութիւններուն եւ ժողովուրդին: Սահմանադրական օրէնքի, օրինականութեան, միջազգային օրէնսդրութեան համապատասխանութեան ճամբով յարգելի երկիր ըլլալու խնդիր ունինք, միջազգային վարկ ապահովելու: Օրէնքներով պէտք է յաղթահարել տարակարծութիւնները` եւ խուսափիլ մենատիրական փորձութենէ եւ փորձանքէ, որ կը շրջանցէ օրէնք եւ օրէնսդրութիւն:

Հայաստանի կեանքը դիտելէ ետք Ր. Ֆ. Գալֆայեան մեզ կը հրաւիրէ մտածելու.

«Ժողովրդական նեցուկը ամէն բան չ՛արդարացներ: Եթէ սահմանադրութիւնը այլեւս յարմար չէ, թող սահմանադրական բարեկարգումի ձեռնարկուի: Միջոցին, ան պէտք է յարգուի» (ընդգծ. Յ.Պ.):

Հրապարակի վրայ հաւաքուած ժողովուրդը ոչ սահմանադրութիւն է եւ ո՛չ Սահմանադիր ժողով: Ամբոխ է: Ր. Ֆ. Գալֆայեան կը շարունակէ: Կը մէջբերեմ.

«ՄԱԿ-ի 26 սեպտեմբերի Ընդհ. ժողովին կատարած իր յայտարարութեամբ, վարչապետը ընկերութեան եւ տնտեսութեան ներկայի բոլոր ցաւերը կը վերագրէ նախկին փտած (կոռումպացուած) ղեկավար ընտրանիին: Այս խօսքը սահման ունի: Դատապարտել անոր դրամական կարողութիւններու վնասակար ուժը եւ միաժամանակ ընդունիլ, որ իր կնոջ` Աննա Յակոբեանի ստեղծած հիմնադրամը ստանայ անոնց նուիրատուութիւնները, շատ ալ հետեւողական ընթացք չէ»:

Ր. Ֆ. Գալֆայեան կը նշէ վարչապետին հակասութիւնը.

«Յայտարարել, որ մնայուն զարգացման եւ մարդկային իրաւանց հետապնդումը ամբողջ մը կը կազմէ, բայց բրտութիւն բանեցնել Քոչարեանի եւ Սարգսեանի կառավարութիւններուն դերակատարներուն եւ համակիրներուն վրայ` նոյնքան ալ հետեւողական չէ: Ինչ կը վերաբերի վարչապետին, որ իր ամբողջ ընտրապայքարը կառուցեց իր նախորդի իշխանական ծայրայեղութիւններուն վրայ, հարկ է նշել, որ ոչ միայն զանոնք չբարեկարգեց, այլ զանոնք շեշտեց` ջնջելով հինգ նախարարութիւններ, ուժեղացնելով իր անձնական իշխանութիւնը եւ վարչութիւնը»:

Պարզ է. դրամը ո՛չ գոյն ունի, ո՛չ բարոյական: Իսկ խաղաղութեան եւ ժողովրդավարութեան համար սեփական իշխանութեան ուժեղացումը ուրիշ տեղ կը տանի… Ահազանգ` լսողներուն համար:

Դիտողի իմաստուն դատում կ՛ընէ Ր. Ֆ. Գալֆայեան.

«Խնդիրները այնպէս են, որ անկարելի է մէկ անձի համար առանձին գլխաւորել ռազմավարական մտածողութիւն մը եւ կազմակերպ գործունէութիւն մը, մանաւանդ երբ անմիջական շրջապատը կազմուած է առանց քննական միտքի եւ անփորձ պալատականներէ: «Զուարճալի» է տեսնել 28 տարեկան նախարար մը, որ նշանակման պահուն կ՛ըսէ, որ ինք արդէն ունի նշանակալից փորձառութիւն»:

Այս բոլորը կը յիշեցնեն հռոմէացի լեգէոններու վերաբերումը «բարբարոս» համարուած երկիրներու հանդէպ երբ կը գրաւէին: Միթէ չկա՞ն փորձառու տնտեսագէտներ, պատմաբաններ, ակադեմիկոսներ… Ո՞ւր են անոնք:

Յ․ ՊԱԼԵԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում