Իրանի Կենտրոնական բանկի հաշվին առաջիկա երկու օրերի ընթացքում կլինեն 4-րդ և 5-րդ տրանշները` 4.2 մլրդ դոլար սառեցված ակտիվների գումարից: Այս մասին գրում է ITAR-TASS-ը` վկայակոչելով Իրանի կենտրոնական բանկի ղեկավարին:
Իրանի կենտրոնական բանկի հաշվին արդեն փոխանցվել է 2.65 մլրդ դոլար, որոնք արգելափակումից դուրս են բերվել համաձայն 2013-ի նոյեմբերին Ժնևում Իրանի և «վեցյակի» միջև ստորագրած գործողությունների համատեղ ծրագրի:
Ծրագիրը իրականացվում է փուլ առ փուլ` հունվարի 20-ից ի վեր: Ակտիվները կվերադարձվեն 8 տրանշներով:








































