Գերագույն Ռադայի նախկին պատգամավոր Եվգենի Մուրաևը քննադատել է Ուկրաինայի 5-րդ նախագահ Պյոտր Պորոշենկոյին այն տեղեկատվությունից հետո, որ նրան պատկանող մարզական ակումբում հայտնաբերվել են թաքնված տեսախցիկներ: Իր կարծիքը նա արտահայտել է Facebook-ում:
«Բութ, ագահ, մանր, խղճուկ, հիվանդ և կորսված էակ»,- գրել է Մուրաևը:
Քաղաքական գործիչը նշել է, որ իրեն չի զարմացրել թաքնված տեսախցիկների մասին լուրը: Նրա կարծիքով՝ նախկին նախագահին «այլևս անհնար է ավելի ցած գլորվել, այլևս տեղ չկա»: