Այս տարվա օգոստոսին 27-ամյա Մայլի Սայրուսը և 29-ամյա Լիամ Հեմսվորթը հայտարարեցին իրենց բաժանման մասին՝ հարսանիքի օրվանից ընդամենը 8 ամիս անց: Եվ եթե Լիամը բավականին ծանր է տանում բաժանումը և առ այսօր հրաժարվում է լրագրողների հետ խոսել այդ թեմայով, ապա Մայլին տեղի ունեցածին սարկազմով է վերաբերվում:
Այսպես. վերջերս երգչուհին Ինսթագրամում հրապարակավ ծաղրել է Լիամի հետ իրենց կարճատև ամուսնությունը: Դա տեղի է ունեցել ձեռնարկատեր՝ Ամենամեծ նկարիչ մականունով Մեթի Մոյի գրառման տակ մեկնաբանություններում. նա կատակով գրել է, որ 2020-ին հույս ունի ամուսնանալ Մայլի Սայրուսի հետ:

Աղջիկը չի կարողացել այդ գրառումը թողնել առանց մեկնաբանությունների և գործարարի համար պատրաստել է բավականին յուրօրինակ պատասխան: «Ամենայն հավանականությամբ, դա երկար չի տևի (Սայրուսը իր խոսքերն ուղեկցել է ամուսնական մատանիով): Բայց երբեք բաց մի թող փորձը: Վերջնարդյունքում դու չես կարող հասկանալ՝ մինչև ինքդ չփորձես»,- պատասխանել է Սայրուսը՝ ակնարկելով իր ամուսնությունը Լիամի հետ:











































