Wednesday, 24 06 2026
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա

Գնում էի նիստերին, գլուխս թափահարում, ժամանակ կորցնում և վերադառնում. Ինչ ակնկալիքներ ունեն ՀԽ անդամները նոր նախագահից

Կառավարության որոշմամբ Ստյոպա Սաֆարյանին Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում նշանակելուց հետո հանրային շրջանակներում կան ակնկալիքներ, որ այնտեղ էլ կարող է թափանցել նոր Հայաստանի շունչը։

Ինչպե՞ս են պատկերացնում իրենց գործունեությունը Հանրային խորհրդի նոր նախագահի հետ հին անդամները։

Գեներալ-մայոր, Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը, <Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ինքը ապրիլ ամսից կամավոր դուրս է եկել ՀԽ-ից, քանի որ չի հասկանում, թե այնտեղ ինչ խորհուրդներ պետք է տա։
«Միգուցե խորանամ, ես էլ այնտեղ օգտակար լինեմ, բայց ես իմ գործն ունեմ։ Ես հիմա մասնագետներ եմ պատրաստում, ուղարկում եմ բանակ։ Ժամանակ չունեմ զբաղվելու այն գործերով, որոնք չեմ հասկանում»,- ասաց Կոմանդոսը։

Մեր դիտարկմանը, թե նշանակվել է ՀԽ-ի նոր նախագահ, որը կարող է փոփոխություններ անել, Կոմանդոսն արձագանքեց․ «Ես իրեն  լավ ճանաչում եմ, հանդիպել եմ, բայց ես իմ գործից բացի այլ գործով զբաղվելու ժամանակ չունեմ։ Պետք է այնտեղ լինեն այն մարդիկ, որոնք ուզում են օգտակար լինել։ Ես Վազգեն Մանուկյանի հետ էլ եմ աշխատել, հարգանքով եմ վերաբերվում։ Ես այն ժամանակ գնում էի նիստերին, գլուխս թափահարում, ժամանակ կորցնում և վերադառնում։ Կարծում եմ, որ իմ տեղը պետք է ուրիշ մարդ նշանակվի, որն օգտակար կլինի այդ կազմակերպությանը»։

Հանրային խորհրդի անդամ, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը կարծում է, որ Հանրային խորհրդում որևէ բան փոխելու անհրաժեշտություն չկա։

«Շատ նորմալ, առողջ կառույց է, այնպես որ՝ ես որևէ փոփոխության կարիքը չեմ տեսնում»,- ասաց նա։

Հարցին, թե ինքը պատրաստվո՞ւմ է շարունակել իր գործունեությունը Հանրային խորհրդում նոր նախագահի օրոք, Արծրուն Պեպանյանն արձագանքեց․ <Հաշվի առնելով, թե մեր իշխանությունները որքան վրիպումներ և սայթաքումներ են թույլ տալիս, ՀԽ-ի գործունեությունը դառնում է խիստ անհրաժեշտ և անհետաձգելի։ Այնպես որ՝ ես փորձելու եմ աշխատել, որքան կհամբերեմ՝ չգիտեմ։ Իսկ ՀԽ-ի նախագահը ընդամենը նիստ է վարում և ունի մեկ ձայնի իրավունք։ Նա ուրիշ լիազորություն չունի։ ՀԽ-ի անդամներն իրավունք ունեն հարց դնել օրակարգում, քննարկել, ՀԽ-ի նախագահը չի կարող ասել՝ ոչ։ Նրա լիազորությունները սահմանափակ են։ Ես ինչ մտածում եմ՝ ասում եմ, անկախ նրանից՝ Վազգեն Մանուկյանը կլինի, Ստյոպա Սաֆարյանը, թե Սողոմոն իմաստունը։ Ես իմ դիրքորոշումն ունեմ՝ ասում եմ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում