Չինացի գիտնականները հայտարարել են, որ աշխատում են EAST ջերմամիջուկային ռեակտորի ստեղծման վրա, որը նաև կոչվում է «արհեստական արև»: Մինչև 2020 թվականը այն լիովին պատրաստ կլինի գործարկման համար՝ հայտնում է Newsweek-ը:
Գիտնականները պնդում են, որ «արհեստական արևը» 13 անգամ ավելի տաք է լինելու, քան իրական արևը: Նրա ջերմաստիճանը կհասնի 200 ° C-ի:
Փորձագետների կանխատեսումների համաձայն՝ գործարկելուց հետո սարքը կստեղծի արևի ընդերքում գործող էներգիայի նման էներգիա: Սարքը նախատեսվում է շահագործման հանձնել 2020 թվականին:
Նշվում է, որ, եթե փորձարկումը հաջող ընթացք ունենա, սարքը կարող է գիտնականներին ավելի մոտեցնել միջուկային միաձուլման վերջնական նպատակին՝ գրեթե անսահմանափակ, էժան մաքուր էներգիա ստանալուն:











































